Մեզ հասած լուրերի համաձայն, Հրանտ Խաչատրյանը մի անձնավորության խոստովանել էր, թե հոկտեմբերի 27-ից առաջ համանման ահաբեկչական գործողության առաջարկով իրեն բազմաթիվ դիմողներ են եղել։ Սակայն մեր հարցմանն ի պատասխան Հրանտ Խաչատրյանն ասաց, թե իրականում ինքը հոկտեմբերի 28-ին բացահայտ հայտարարել էր, որ մթնոլորտն այսպիսին էր՝ «ահաբեկչության ուրվականը սավառնում էր հասարակության գլխին։ Իսկ երբ այն սկսում է պտտվել՝ ինքն է ընտրում իր զոհերին, ոչ թե որեւէ մեկը»։
ԲԱՑԱՐԿԻ ՀԻՄՔ ՉԷ
Տիգրան Ջանոյանի գնահատականով, Աղվան Հովսեփյանը ոչ օրինականորեն է մասնակցում Վահան Հարությունյանի եւ մյուսների դատաքննությանը, քանի որ մասնակցել է գործի նախաքննությանը։ Նաեւ հիշեցրեց, թե քրեադատավարական օրենսգրքի համաձայն՝ անձը չի կարող դատավարությանը մասնակցել, եթե կարող է կանչվել որպես վկա. «Հիմա եթե ամբաստանյալները կամ դատավարության այլ մասնակիցները հայտարարեն որեւէ քննչական գործողության ապօրինության վերաբերյալ՝ դատարանն ինչպե՞ս է ստուգելու, գործով մեղադրող կողմին որպես վկա՞ է հարցաքննելու»։ Նման հայտարարություններ երեկ հնչել էին նաեւ դատական նիստի ժամանակ եւ նույն օրենսգրքի մեկ այլ դրույթ էր մատնանշվել, ըստ որի դատախազի մասնակցությունը քրեական գործի քննությանը հետագա մասնակցությունը բացառող հանգամանք չէ։
Կարդացեք նաև
Կարդացեք էջ 3։
ՄԵՐ ՓՈՂԵՐԸ «ԼԱՑԵՑԻՆ»
Անցած տարվա աշնանը կառավարության ընդունած եւ նախագահի կողմից վավերացված որոշումը՝ ԶԼՄ-ներին նյութական աջակցություն ցույց տալու մասին, կարող է թղթի վրա մնալ։ Առայսօր ԶԼՄ-ները ոչ մի լումա չեն ստացել, եւ եթե իրավիճակը նույնը մնա եւս 5 օր, չեն ստանա՝ հունվարի 31-ին ավարտվում է ֆինանսական տարին եւ, համապատասխանաբար, բոլոր հատկացումները։