Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Հունվար 26,2000 00:00
Gagik Jhangiryan

Երկուշաբթի ՀՀԿ գրասենյակի դիմաց դարձյալ կարելի էր տեսնել հանրապետության մի շարք բարձրաստիճանների ավտոմեքենաները։ Ընդ որում, այնտեղ էր նաեւ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի մեքենան։ Վստահ ենք, որ եթե նշեինք, թե ՀՀԿ-ում ներքաղաքական կացությունն է քննարկվել, հերքումներ կհետեւեին, թե իրենք Սահմանադրության բարեփոխումների շուրջ են խորհրդակցել։ Ուստի, միանգամից մեր ուրախությունն ենք արտահայտում այն առնչությամբ, որ Սահմանադրությունը փոփոխելու աշխատանքներին լծվել է նաեւ զինվորական դատախազը։ Ի դեպ, Գագիկ Ջհանգիրյանն իրոք նախագահին առընթեր սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի անդամ էր Պարույր Հայրիկյանի օրոք։

ՎԱՏ ԼՈՒՐ

ԼՂՀ-ում եղած ժամանակ Ռոբերտ Քոչարյանը վիճաբանել է Զորի Բալայանի հետ։ Վերջինս առաջարկել էր հունվարի 20-ին նշել Բաքվում հայերի ջարդերի 10-րդ տարելիցը։ Ռոբերտ Քոչարյանը չի համաձայնել այն պատճառաբանությամբ, թե հունվարի 20-ը, երբ ռուսական զորքերը Բաքու մտան, Ադրբեջանի համար նույնն է, ինչ հայերի համար ապրիլի 24-ը։ Եվ այս բանավեճին է վերագրվում այն, որ Բաքվում հայերի ջարդերի տարելիցն, այնուամենայնիվ, դրանց սկսվելու օրը նշվեց՝ հունվարի 18-ին, այլ ոչ հունվարի 20-ին, որ դրանց, այսպես ասած, բարձրակետն էր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31