Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՔԱՐԸ ԳԼՈՐԵՑ

Հունվար 26,2000 00:00
Vazgen Manukyan

Նախագահի հրաժարականի եւ արտահերթ նախագահական ընտրությունների մասին անցած շաբաթ արված իր հայտարարությամբ ԱԺՄ վարչության նախագահ Վազգեն Մանուկյանը քարը գլորեց։ Ովքե՞ր կգնան քարի ետեւից։ Արդյո՞ք, Վազգեն Մանուկյանի տեսակետը նաեւ վարչության տեսակետն է. «Վարչությունում կան տարբեր կարծիքներ, սա վարչության որոշումը չի եղել, բայց Վազգեն Մանուկյանն իր տեսակետներն է արտահայտել այդ օրվա ասուլիսում»,- այսպես պատասխանեց մեր հարցին ԱԺՄ վարչության անդամ Դավիթ Վարդանյանը։

Պարոն Վարդանյանի հետ «Առավոտի» հարցազրույցը կարդացեք առաջիկա համարներից մեկում։

ՆԱԽԱԳԱՀՆԵՐ ԵՎ ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐ

Arkadi GHukasyan

ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը եւս երեկ ժամանեց Հայաստան։ Մինչ այդ այստեղ էր գտնվում նաեւ ԼՂՀ վարչապետը։ ՀՀ նախագահն ու վարչապետը, երեկվա դրությամբ, գտնվում էին Մոսկվայում։ Մեզ հետաքրքրեց, թե ում հետ է մտադիր հանդիպումներ ունենալ ԼՂՀ նախագահը։ Արցախի մշտական ներկայացուցչությունից մեզ տեղեկացրին, որ սա հերթական աշխատանքային այց է եւ դժվար թե որեւէ արտառոց հանդիպում լինի։ Փաստորեն, երեկվա դրությամբ, Արցախում եւ Հայաստանում նախագահներ եւ վարչապետներ չկային։

ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻՆ ՋՈՒՐ ԵՆ ՏԱԼԻՍ

jragic

Դավթաշենի համայնքապետ Սուրիկ Ղուկասյանը երեւի շուտով կսկսի օդը եւս վաճառել։ Դավթաշենին հարող մի տարածք կա Հրազդան գետի բարձրադիր ափին, որը մաս-մաս ժամանակին սեփականաշնորհվեց։ Հիմա էլ համայնքապետը թույլատրել է թաղամասի խմելու ջրի հիմնական ջրատարից ապօրինի ջրագիծ անցկացնել դեպի վերոհիշյալ տարածքում կառուցված առանձնատները։ Արդյունքում՝ կտրուկ վատացել է չորրորդ թաղամասի ջրամատակարարումը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31