Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ՈՒՄ ԷԼ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐ ՔԻՉ ԿԱՆ

Հունվար 26,2000 00:00
levon zurabyan

«Հայաստանը շատ փոքր երկիր է, որպեսզի Միացյալ Նահանգների հասարակական կարծիքը ձեւավորող հիմնական լրատվամիջոցներին լրջորեն հետաքրքրի։ Հոկտեմբերի 27-ի դեպքերի մասին ամերիկյան մամուլի մեկնաբանությունները պրոֆեսիոնալիզմից շատ հեռու են, աբսուրդի հասնող եւ ոչնչով չհիմնավորված եզրակացություններ են հայտնվում»,- սա ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Լեւոն Զուրաբյանի կարծիքն է։

Իսկ մենք էլ անվերապահորեն ամերիկյան մամուլի գովքն ենք անում եւ մեղադրում մեր լրատվամիջոցներին արհեստավարժ չլինելու մեջ։

ՀԻՆ ԳՈՐԾԵՐ՝ ՆՈՐ ԱՍՏԱՌՈՎ

kalanavorum

Անցած շաբաթ Մարտունի քաղաքում կալանավորվել են երկու նախկին ազատամարտիկներ։ Պաշտոնական վարկածով՝ նրանք մեղադրվում են 1994-ին նույն քաղաքի գործադիր իշխանության ղեկավարին ծեծելու մեջ։ Ոչ պաշտոնական տեղեկություններով, այդ երկուսը «Երկրապահի» տեղական կազմակերպության գործիչներ են եւ նրանց դեմ ձեռնարկված միջոցները «Երկրապահի» դեմ իշխանական հալածանքների շրջանակում են։

ԲԼԵՅԱՆԻ ՄԱՍԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՎԵԼ ԵՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳԻՑ

bleyan

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովին Եվրախորհրդից հարցում է արվել, որով խնդրում են մանրամասներ հայտնել Աշոտ Բլեյանի գործի վերաբերյալ։ Փաստաթղթում այս անհրաժեշտությունը պատճառաբանված է նրանով, որ այս գործի վերաբերյալ Եվրախորհրդին են դիմել մի շարք կազմակերպություններ՝ այդ թվում նաեւ միջազգային։

ԼՂՀ ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

MHK

Ըստ որոշ տեղեկությունների, մոտ ժամանակներս անցկացվելու է «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը, որը գլխավորելու է Սամվել Բաբայանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31