Հոկտեմբերի 27-ի իրադարձությունները ռուսաստանյան հասարակական հեռուստատեսության «Ինչպես է դա եղել» ծրագրում ներկայացնելու նպատակով Մոսկվայում էր նաեւ ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը։ Այժմ նա Ստրասբուրգում է։
Պրն Հովհաննիսյանը շուտով կվերադառնա հայրենիք եւ, համոզված ենք, արժանի հակահարված կտա իր կեղծանունները բացահայտող Իգոր Մուրադյանին՝ «հայ ընթերցասեր հասարակայնության» համար բացահայտելով արդեն պրն Մուրադյանի կեղծանունները։
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԼՈՒԺԿՈՎԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ
Կարդացեք նաև
Օրերս Մոսկվայում ձերբակալվել է գործարար Լեւոն Հովհաննիսյանը, որի մասին ասում էին, թե վերջինս Լուժկովի խորհրդականն է։ Հայտնի չէ, թե ինչի համար է նա ձերբակալվել։ Ըստ ճշտված աղբյուրների՝ Լ. Հովհաննիսյանինն է ԳՈՒՄ-ի շուկան։ Երկու կարծիք կա շուկայի ձեռքբերման հարցում. մեկ՝ որ ինքն է գնել, երկրորդ, որ 98-99 նախագահական ընտրություններում իր մատուցած ծառայությունների դիմաց, շուկան նրան է տրվել։
ՀԵՐԹՈՎ ԲԼԵՅԱՆԻ ԿՈՂՔԻՆ
Աշոտ Բլեյանի դատական երկրորդ նիստին հավաքված ուսուցիչներից մեկը պահանջում էր դատավորից թույլ տալ իրենց հերթով նստել Բլեյանի կողքին՝ «անարդար է, որ միայն իրեն է մեղադրանք առաջադրված»։ Մինչեւ դատական նիստը 150 ուսուցիչներ ու ծնողներ միջնորդությունով դիմել էին դատավորին՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենի վանդակում գտնվելու հանգամանքը գնահատելով՝ որպես նաեւ իրենց արժանապատվությունը ոտնահարող հանգամանք։
Հաջորդ դատական նիստին դատավորը, հավանաբար, կդրսեւորի իր վերաբերմունքն այս միջնորդության նկատմամբ։
ԻՆՉ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
– Զեյթունի Ճակոյի սպանության հետ կապված եղել եմ Սովետաշենում։ Խնջույքի մասին տեղյակ չեմ։ Այն, որ մոտ հարաբերություններ ունեմ հեղինակությունների հետ, երբեք չեմ թաքցրել,- երեկ հայտարարեց Վահան Հարությունյանը։