Հոկտեմբերի 27-ի գործով հարցաքննվել է ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը, որի եւ Նաիրի Հունանյանի Եվպատորիայում ունեցած հանդիպումների մասին հարցազրույցներում վկայություններ է տվել Նաիրի Հունանյանի մայրը՝ Նաթելա Գալստյանը։
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼՈՒ
Շուրջ մեկ շաբաթ է, ինչ անընդհատ լուրեր են տարածվում, թե նախագահի աշխատակազմի ղեկավար եւ անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանին մոտ օրերս ձերբակալելու են կամ նրա նկատմամբ արդեն իսկ խափանման միջոց է ընտրված՝ բնակավայրից չբացակայելու ստորագրությունը։
Կարդացեք նաև
Զինդատախազությունից «Առավոտի» հարցմանն ի պատասխան այս լուրերն անհիմն եւ իրականությանը չհամապատասխանող անվանեցին։
ԱՅՍ ԱՆԳԱՄ ՎԵՐՋԱՊԵՍ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Հունվարի 30-ին կառավարության նիստերի դահլիճում իր աշխատանքները կսկսի ՀՅԴ ընդհանուր 28-րդ ժողովը։ Սա դաշնակցության վերջին տասնամյակների առաջին ընդհանուր ժողովն է, որ անցնելու է Հայաստանում։
ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿԱՍԿԱԾՈՒՄ Է
«Ընդունենք, որ ԱԺ-ն ցրվեց, դրանից հետո մենք կունենա՞նք արդար ընտրություններ, ես խիստ կասկածում եմ։ Ընդունենք, որ նախագահն այսօր հրաժարական տվեց, մենք կունենա՞նք նորմալ արտահերթ ընտրություններ, ես խիստ կասկածում եմ»։ Շավարշ Քոչարյանի հետ հարցազրույցը կարդացեք 2-րդ էջում։