Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյանը

Հունվար 22,2000 00:00
Vazgen Manukyan

Ճիշտ ժամանակին թռչելով այն գնացքից, որն իր իսկ նախորդ հայտարարությունների համաձայն, տանում էր դեպի կայունություն /Ռոբերտ Քոչարյանի՝ իր պաշտոնին մնալով/, ԱԺՄ նախագահը նստեց տրամագծորեն հակառակ ուղղությամբ ընթացող գնացքը, որն, ըստ իր վերջին հայտարարությունների, տանում է դեպի ճգնաժամի հանգուցալուծում /Ռոբերտ Քոչարյանի հրաժարականով/: Այդ հարցի քննարկման վերսկսումը, ինչ խոսք, չի ուժեղացնի մեր պատվիրակության դիրքերը հաջորդ շաբաթ սկսվող ԱՊՀ գագաթաժողովում:

Աշոտ Մանուչարյանը

Ashot Manucharyan

Նմանատիպ հայտարարությամբ /նախագահ Քոչարյանի հրաժարականի անխուսափելիության մասին/ փոքր-ինչ ավելի մեղմ ձեւով հանդես եկավ «Ղարաբաղ» կոմիտեի մեկ այլ անդամ՝ Աշոտ Մանուչարյանը: Քաղաքական վետերանների այս միասնական տեսակետը վկայում է, որ ա/ նրանք մի բան գիտեն, բ/ Ռոբերտ Քոչարյանին եւ երկրապահներին «բարիշացնելու» պրն Մանուչարյանի ջանքերը առայժմ չեն հանգել իրենց տրամաբանական ավարտին:

Վահան Հովհաննիսյանը

Vahan Hovhannisyan

Շատ բազմանշանակ հայտարարություն արեց ՀՅԴ հայաստանյան ղեկավար Վահան Հովհաննիսյանը՝ «Ազատություն» ռադիոկայանին խոստովանելով, որ Հայաստանն այսօր ոչ ոք չի ղեկավարում: Չգիտես՝ ում մեղադրես դրանում: Բացառված չէ, որ ինքը՝ պրն Հովհաննիսյանը, ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնը զբաղեցնելիս, բավականաչափ իմաստուն խորհուրդներ չէր տալիս՝ երկիրը ղեկավարելու ուղղությամբ: Հնարավոր է նաեւ, որ երկիրը չի ղեկավարում նաեւ առաջին իշխանությունը՝ խորհրդարանը, որտեղ դաշնակցությունը բավականին սոլիդ խմբակցություն ունի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31