Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Հունվար 22,2000 00:00
arcrun margaryan

Երեկ «Առավոտի» «Կրակոցներ, որ ներիշխանական լարվածության պարպման առիթ դարձան» հրապարակման մեջ մեջբերել էինք Արծրուն Մարգարյանի՝ իրավապահ համակարգին իրազեկ մերձավորների գնահատականը, որոնք խիստ վերապահումով էին ընդունել այն հնարավորությունը, թե փորձաքննությունը թքի բաղադրությունից կարող էր Հրանտ Պապիկյանի արյան խումբը որոշել։ Դատախազական համակարգի երկարամյա մի աշխատակից իր հերթին վիճարկեց այդ պնդումն անողների իրազեկությունը։ Այլապես տեղյակ կլինեին, որ նման փորձաքննություններ վաղուց կիրառվում են նաեւ այլ հանցագործությունների պարագայում։

ՎԱՏ ԼՈՒՐ

yerusaxem

Ականատեսների վկայությամբ, միայն Գարեգին կաթողիկոսի հիշեցումից հետո է Երուսաղեմի Սուրբ Ծննդյան տաճարում Ռոբերտ Քոչարյանը կռացել եւ համբուրել Ծննդյան քարայրը խորհրդանշող աստղը։ Մինչդեռ այս սրբավայրի առջեւ խոնարհվել էին ե՛ւ Բորիս Ելցինը, ե՛ւ պետությունների ղեկավարները։ Միայն քրիստոնեությունն առաջինն ընդունած ժողովրդի ղեկավարին է այս առիթով հատուկ հիշեցման անհրաժեշտություն եղել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31