«Նախագահը դրական է գնահատում այն փաստը, որ հոկտեմբերի 27-ի արյունալի ոճրագործությունից հետո, որը կաթվածահար վիճակում էր պահում երկիրը՝ քաղաքական կուսակցությունները փորձում են ակտիվանալ»,- արտահերթ նախագահական ընտրությունների շուրջ ԱԺՄ-ի, ՀԿԿ-ի եւ Աշոտ Մանուչարյանի հայտարարությունների առնչությամբ մասնավորապես ասաց նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը։ Նա հասկանալի համարեց փոխված իրավիճակում առավելագույնս օգուտ քաղելու կուսակցությունների ցանկությունը, բայց, այնուամենայնիվ, հիասթափեցրեց նրանց. «Ներկա իրավիճակում նախագահի հրաժարականի պատճառներ չկան։ Նախագահն իրականացնում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները եւ հրաժարական տալու մտադրություն չունի»։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՀԵՐԻՆ ԴԵՄ Է
Հայաստանի էներգետիկայի բնագավառում մասնավորեցման գործընթացի վերաբերյալ ԱԱՆ-ն կառավարությանը մի տեղեկանք է ներկայացրել, որտեղ նշված է, թե էներգետիկ համակարգի բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման գործընթացն իրականացվում է Համաշխարհային բանկի կողմից պարտադրված ձեւերով, ինչը գործընթացին քաղաքական բնույթ է հաղորդում։ Նաեւ նշված է, որ կառավարության կողմից ստեղծված հանձնաժողովը եւ առանձին շահագրգիռ նախարարություններ չեն ձեռնարկել համապատասխան լիակատար եւ սպառիչ քայլեր գործընթացի ընթացքում առավելագույնս ապահովելու ՀՀ պետական շահերը։
Կարդացեք նաև
ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ
Երկակի չափանիշների կիրառումը վաղուց արդեն չպիտի զարմացներ։ Բայց այսուհանդերձ տարօրինակ է, որ նույն լրատվամիջոցները, որոնք անթույլատրելի էին համարում մեկ մարդու ցուցմունքի հիման վրա այլոց մեղադրելը, այսօր մեկ այլ մարդու ցուցմունքները դրոշակ դարձրած իրենք են մեղադրում։ «Սակայն բոլոր հարցերի պատասխանները՝ ե՛ւ Նաիրի Հունանյանի, ե՛ւ Վահան Հարությունյանի ցուցմունքների գնահատականը տալու է դատարանը»,- հիշեցրեց Արա Սահակյանը։
Կարդացեք էջ 3։