Հարգելի խմբագիր
«Հայկական թերթերի «պերճանքն» ու թշվառությունը» հոդվածում («Առավոտ», N 7, 19.01.2000 թ.) բերված էին Հայաստանում լույս տեսնող հասարակական-քաղաքական թերթերի իրական տպաքանակները եւ դրանց վերադարձի (այսինքն չվաճառված քանակի) տոկոսները։ Սակայն վերադարձի տոկոսները հաշվարկված են ոչ թե ընդհանուր տպաքանակից, այլ միայն «Հայմամուլի» ցանցով ազատ վաճառքից։ Ինչի պատճառով վերադարձի տոկոսները փոքր-ինչ ուռճացված են (5-10 %)։
Անշուշտ, դա չի փոխում այն աղետալի վիճակը, որում գտնվում է Հայաստանի տպագիր մամուլը։ Այն որոշ չափով շտկելու համար անհրաժեշտ է նաեւ պետության աջակցությունը, եւ այդ ծրագիրը պետք է մշակվի Տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչությունում՝ մամուլի ներկայացուցիչների եւ այլ շահագրգիռ կազմակերպությունների համատեղ աշխատանքով։
ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության հասարակայնության հետ կապերի բաժին