Կառավարությունում կադրային եւ կառուցվածքային փոփոխություններն, ըստ ամենայնի, ակնկալելի են ԱԺ-ում պետբյուջեի ընդունումից հետո։ Կառուցվածքային փոփոխությունների շարքում նշվում է կառավարությանն առընթեր որոշ վարչությունների ընդգրկումը նախարարությունների կազմում։ Հնարավոր է նաեւ, որ միացվեն փոստի եւ հեռահաղորդակցության ու տրանսպորտի նախարարությունները։
ՎԱՏ ԼՈՒՐ
Հունվարի կեսերին Վիեննայի օդանավակայանում ոստիկանները չթույլատրեցին հայաստանցիների 20 հոգանոց խմբի մուտքը երկիր՝ չնայած ունեին Թբիլիսիում ձեւակերպված վիզաներ։ «Առավոտի» ունեցած տեղեկություններով. Եվրամիության երկրները անպաշտոն հրահանգ են ստացել՝ չթողնել հայաստանցի զբոսաշրջիկների խմբերը՝ քանի որ, հավանաբար, մտահոգություն կա, որ նրանց անդամները անօրինական տարագիր են դառնալու։