1998-ի հունվարի 20-ին ժամը 10-ից քիչ անց մահափորձ կատարվեց Ավանի համայնքապետ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ։ Հետագայում փորձեր եղան այս հանցագործությունը եւս դասել իշխանափոխությանը նախորդած իբր «թատերականացված» մահափորձերի շարքը։ Ավելի ուշ այն Վանո Սիրադեղյանի հետ կապելու փորձեր եղան եւ անգամ համապատասխան ցուցմունքներ էլ հայտնվեցին։ Սա թերեւս օրինաչափություն է. քաղաքականության մեջ են կնճռոտ հարցերի պատասխանները փնտրվում, մինչդեռ արժեր ավելի ուշադիր հետեւել տնտեսական խմբավորումների միջեւ խմորումներին։
Կարդացեք էջ 3։
ԱՍՔ ԲԱԶԵՅԱՆԻ ՄԱՍԻՆ
Կարդացեք նաև
Մերօրյա պատմիչները պատմում են, թե Երեւանի քաղաքապետարանում մի խորհրդակցության ժամանակ հերթով քննարկում են՝ հողահատկացում կրպակի համար, հողահատկացում բենզինի լցակայանի համար, հողահատկացում պաղպաղականոցի համար… Լսում է, լսում քաղաքապետ Ալբերտ Բազեյանը, մթնում, ապա ինչ-որ պահի ձեռքը զայրացած սեղանին խփում ու գոռում. «Մենք այդքան հեշտությա՛մբ չենք հողեր նվաճել, որ հիմա աջուձախ բաժանենք»։
ՎԱՏ Է, ԼԱՎ ՉԻ
ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանին «Առավոտը» խնդրեց մեկնաբանել ղարաբաղյան վերջին իրադարձությունները. «Այն, ինչ կատարվում է Ղարաբաղում, շատ վատ է։ Առանց այդ էլ Հայաստանը ծանր վիճակում է, դրան զուգահեռ՝ այն պրոցեսները, որոնք կատարվում են Ղարաբաղում, էապես վնասում են մեր պետությանը։ Չեմ ուզում մեկնաբանել՝ ով է ճիշտ, ով է սխալ։ Միայն մի բան կարող եմ ասել՝ ժամանակը չէր։ Եվ այն հիվանդությունները, որոնք կան Ղարաբաղում, դրանց արմատը Հայաստանում է։ Մինչեւ Հայաստանում հիվանդությունը չբուժվի, ցանկացած փորձ՝ այն Ղարաբաղում բուժելու, ոչ մի բանի չի բերելու»։
Կարդացեք՝ էջ 2։
ԷԼԻ ՄԱՅԻՍ ԿԳԱ
«Եթե նույնիսկ մայիսին նոր ընտրություններ լինեն, ես կարծում եմ, որ դաշնակցությունը նորից կկարողանա հաղթահարել 5%-ի արգելքը եւ դեռ ավելին»,- սահմանադրական փոփոխությունները մինչեւ մայիս անցկացնելու վերաբերյալ մեր հարցին պատասխանելիս ասաց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Լոքյանը։
Կարդացեք էջ 2։