Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՐԿՐԱՊԱՀԸ»՝ ՎԱՂԸ, ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ՝ ՓԵՏՐՎԱՐԻՆ

Հունվար 19,2000 00:00

«ԵՐԿՐԱՊԱՀԸ»՝ ՎԱՂԸ, ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ՝ ՓԵՏՐՎԱՐԻՆ ԼՂՀ «Երկրապահ» միությանն ի հակակշիռ ստեղծված «Արցախի պատերազմի վետերանների միության» Ստեփանակերտի քաղաքային կազմակերպությունն այսօր համաժողով է անցկացնելու։ Այս միությունը տարածքային նման կազմակերպական համաժողովներից հետո մտադիր է փետրվարին համագումար անցկացնել։ Ենթադրվում է, որ արցախյան պատերազմի վետերանների միությունը կգլխավորի ԼՂՀ պաշտպանության փոխնախարար Վիտալի Բալասանյանը։ ԲԱՑ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆԸ ԴԵՄ ԵՆ ՆԱԵՎ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ Փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Ջանոյանն «Ազատություն» ռ/կ-ին հոկտեմբերի 27-ի գործով հրապարակային նախաքննություն վարելու կոչերի առնչությամբ ասել է. «Ավելորդ հրապարակայնություն պահանջելով, մենք կարող ենք խանգարել այն փոքրիկ հույսին, որ յուրաքանչյուրս փայփայում է իր մեջ՝ թե իրոք կբացահայտվի ճշմարտությունը եւ վեր կհանվեն գործի բոլոր իրական հանգամանքները»։ ԽՈՐԵՆ ՇՈՅԳՈՒԵՎԻՉԻ ՀԱՂԹԱԿԱՆ ՆՎԵՐԸ Հայտնի ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը Սերգեյ Շոյգուի «Եդինստվո» կուսակցության ընտրարշավին է մասնակցել յուրահատուկ խաղով՝ ի թիվս խորհրդային տարիների առաջատար ֆուտբոլիստների (Օլեգ Բլոխին եւ այլն)։ Խ. Հովհաննիսյանը խաղում էր 14 համարի տակ։ Եվ 14 համարով համազգեստի լավագույն կեսը նվիրել է նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանին։ ԿՐԿԻՆ ՀԱՆՐԱՔՎԵ «Միասնություն» խմբակցությունը մտադիր է այս տարվա առաջին կեսին հանրաքվեի ներկայացնել երկրի Գլխավոր օրենքը՝ փոփոխություններով։ Սահմանադրական փոփոխությունների հարցի մասին մեր հարցազրույցը Անդրանիկ Մարգարյանի հետ՝ առաջիկա համարներից մեկում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել