Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԽՈՒՐ ՄՐՑՈՒԹՅՈՒՆ

Հունվար 19,2000 00:00

ՏԽՈՒՐ ՄՐՑՈՒԹՅՈՒՆ 1000 օրինակ իրական տպաքանակով դեկտեմբերին լույս տեսած «Հայաստան» օրաթերթը 80,7 % վերադարձ է ունեցել։ Երկրորդ տեղում «Պրավդա Արմենիին» է, որի առաքված 1500 օրինակներից 78,5%-ը վերադարձվել է։ ՀԿԿ անդամների ոչ ընթերցասիրության մասին է նաեւ թերեւս վկայում այն, որ «Հայաստանի կոմունիստն» էլ 67,6% վերադարձ է ունեցել։ Կարդացեք էջ 3։ ՁԵՐ ՀԵՌԱԽՈՍԸ ՄԻ ՏՎԵՔ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ Օրերս զինդատախազությունում հարցաքննվել է ՀՀՇ վարչության անդամ, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության նախկին փոխնախարար Արամ Մանուկյանը։ Հենց վերջինս էր հոկտեմբերի 27-ին Վահագն Հայոցյանի եւ Շողեր Մաթեւոսյանի բջջային հեռախոսներով զանգահարել ՀԱՀ-ի փոխտնօրեն Հարություն Հարությունյանին եւ դա վերոհիշյալ անձանց ու նաեւ Լեւոն Զուրաբյանի՝ ավելի վաղ հարցաքննվելու պատճառ էր դարձել։ Ի դեպ, Արամ Մանուկյանը Հարություն Հարությունյանին զանգել էր միայն ուշադրություն հրավիրելու համար, որ հեռուստատեսությամբ օրվան չպատշաճող երաժշտություն է հնչում։ Ինչեւէ. հարցաքննությունից հետո Արամ Մանուկյանը զինդատախազության ներկայացուցչի բջջային հեռախոսն է խնդրել՝ ինչ-որ տեղ զանգահարելու համար, սակայն վերջինս շրջահայացորեն մերժել է։ ՀԱՅԻ ԲԱԽՏ «Հայաստանի ամենաչկայացած նախարարությունն արտգործնախարարությունն է՝ ի սկզբանե եւ մինչեւ հիմա։ Եվ այս նախարարության բախտը՝ սկսած նախարարով, վերջացրած այլ կադրերով, չի բերել։ Եվ կարծես նման միտում առաջիկայում չի էլ դրսեւորվում»։ ՀՀ արտգործնախարարության մասին այս կարծիքին է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը։ Զրույցի մանրամասները՝ էջ 2։ ԱՅԴ ԲԱՆԸ ՊԵՏՔ Է ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՆԻ Կառավարությունում սպասվող փոփոխություններին որքանո՞վ է մասնակից հանրապետական կուսակցությունը։ Այս հարցին պատասխանելիս ՀՀԿ ղեկավար Անդրանիկ Մարգարյանը նախ ասաց, որ ինքը տեղյակ չէ սպասվող փոփոխությունների մասին, հետո էլ, շարունակելով ասաց. «Կառավարությունը, հավանական է, կունենա կառուցվածքային եւ նախարարների փոփոխություններ, բայց այդ խնդիրը պետք է լուծի վարչապետը»։ Կարդացեք 2-րդ էջում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել