Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳՐԻՊՈԶ ՎԻՃԱԿ

Հունվար 18,2000 00:00
grip

Գրիպի ավստրալիական տեսակը Եվրոպայի վրայով, Ռուսաստանի կողմից, ամսվա վերջին կհայտնվի Հայաստանում։ Գրիպի վիրուսի հետ Հայաստան է ժամանելու նաեւ մենինգիտի կանադական տեսակը։ Ուրալի խոշոր քաղաքներն արդեն վարակված են ուղեղի բորբոքային այս հիվանդությամբ։ Ամեն տեսակի դժվարությունների իմունիտետ ձեռք բերած հայաստանցիներին համաշխարհային (գրեթե) այս համաճարակը կարծես թե չի անհանգստացնում։ Առողջապահության նախարարությունը սովորական ձմեռային հերթապահ ասուլիսն է հրավիրում եւ գլխավոր համաճարակաբանը շատ հանգիստ խորհուրդ է տալիս իրար չխառնվել, ձեռքերը հաճախակի լվանալ, չհամբուրվել, իսկ նրանք, ովքեր ֆինանսական հնարավորություններ ունեն՝ պատվաստվեն գրիպի դեմ։

Իրականում, գրիպի ցանկացած պատվաստում ամենաքիչը մեկ ամիս առաջ պետք է արվի, արդյունավետ լինելու համար։ Բայց գրիպի վիրուսը, հայ-հայ, մինչեւ ամսվա վերջ կժամանի Հայաստան։ Դպրոցներում ցուրտ է, աշակերտների մեծ մասը՝ թերսնված։ Իսկական պարարտ հող՝ ավստրալիական գրիպի համար։ Իշխանություններն ի զօրու չեն անմիջապես տաքացնել դպրոցները եւ կշտացնել թերսնվածներին։ Մնում է շտապ այլ միջոցներ ձեռնարկել գրիպի դեմն առնելու համար, թե չէ գրիպն ինքը մեր դեմ միջոցառումներ կիրականացնի։

Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31