Լրահոս
Օրվա լրահոսը

Ապիկար Ափինյանը

Հունվար 15,2000 00:00
Abgar Apinyan

Հայ նշանավոր մահափորձվածների՝ Պարույր Հայրիկյանի, Կիմ Բալայանի, Արամ Հարությունյանի շարքերը համալրել է Գրողների միության քարտուղար պրն Ափինյանը: Սույն Ապիկարը, որը նախորդ ռեժիմի ժամանակ նույնպես գտնվում էր իշխանության համապատասխան տեղում, այսօր արագորեն վերակառուցվել է եւ հայտարարում է, որ իր դեմ մահափորձ էր կատարել… Հրանտ Մաթեւոսյանը՝ իր, Ապիկարի, գրական հանճարի նկատմամբ նախանձից դրդված: Ով լինի՝ չնախանձի նման Ապիկարի:

Վարդան Օսկանյանը

vardan oskanyan

Անցած շաբաթ արտգործնախարարը 99 թվականի իր դիվանագիտական հաջողությունների մասին պատմեց բոլոր լրագրողներին, բացի «Առավոտի» թղթակցից: Եվ դա բնական է. Ստամբուլում տարած իր փայլուն սրբագրական հաղթանակից հետո մութ ուժերը կարող էին նրանից վրեժխնդիր լինել: Եթե «Առավոտի» որեւէ թղթակից, ասենք, Լիլիթ Ավագյանը, ահաբեկեր նրան, էլ ով է հաջորդ իշխանության ժամանակ սրբագրելու Ստամբուլի անցանկալի հետեւանքները:

Էդուարդ Շեւարդնաձեն

SHevardnadze

Վրաստանի ԿԳԲ-ի նախկին ղեկավարը անցած շաբաթ վերջնականապես որոշեց նոր հազարամյակում եւս մի քանի տարի ղեկավարել հարեւան երկիրը: 71-ամյա բատոնո Էդիկի քաղաքական երկարակեցության պատճառը շատ պարզունակ է. տարին առնվազն մեկ անգամ նա հայտնաբերում է իր դեմ կազմակերպած հերթական մահափորձը եւ պետական հեղաշրջումը, որի պատրվակով էլ հաճախակի փոխում է ուժային նախարարներին: Արդյունքում՝ վերջիններս իսկապես չեն հասցնում դավադրություն կազմակերպել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31