Երեկ դատական հեռուստաալիքի շնորհանդեսի ժամանակ կորան ՀՀ դատախազի տեղակալ Ժիրայր Խառատյանի սեւ կաշվե ձեռնոցները (անհայտ հանգամանքներում)։ Այդպես էլ պարզ չդարձավ՝ ովքեր «ցրեցին». լրագրողնե՞րը, թե՞ դատավորները։ Այդ փաստը հայտնի դարձավ միայն արդարադատության նախարարի գնալուց հետո։
ՎԱՏ ԼՈՒՐ
Ազգային հեռուստատեսությունում ստուգումներ անցկացնող ֆինանսների նախարարության համապատասխան վարչությունը զեկուցագիր է ներկայացրել վարչապետին եւ դատախազությանը։ Ըստ «Առավոտի» տեղեկությունների, զեկուցագրում մասնավորապես նշված է, թե ՀԱՀ-ի ղեկավարությունը խոչընդոտում է ստուգումների անցկացմանը, փաստաթղթեր չեն տրամադրվում։ ՀԱՀ-ին մերձ աղբյուրները հերքեցին խոչընդոտելու մասին լուրերը եւ նշեցին, թե ստուգողներն իրենք չեն գալիս վերջին օրերին։