ՀԱՀ ֆինանսական գծով նախկին փոխտնօրեն Վահան Հովհաննիսյանը «Առավոտի» երեկվա համարում հրապարակված «Մի գրպանից մյո՞ւսը» լուրի առնչությամբ հաղորդեց. «Կայմը» Հայաստանի ազգային հեռուստատեսության պատվերով պատրաստում է ոչ թե 10-12, այլ 5 հաղորդաշար եւ ոչ թե 600 դոլարով, այլ կրկնակի, քառակի ավելի ցածր գներով եւ շատ դեպքերում էլ՝ անվճար։ Նույն գներն են գործում նաեւ այլ ընկերություններից հեռուստատեսությանը չպատկանող տեխնիկական միջոցներով պատրաստված հաղորդումները գնելիս։ Բարեբախտաբար, այս պահին Ազգային հեռուստատեսությունում աշխատում է Հակոբ Ռուբինյանին հովանավորող Տիգրան Հակոբյանի նախաձեռնությամբ ուղարկված ստուգողների խումբը, եւ այս ու նաեւ այլ փաստերի իսկությունը կարելի է ճշտել նրանց հետ»։
Կարդացեք էջ 3։
ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՊԸ՛ԼԾ
Կարդացեք նաև
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե չի պատրաստվում իրավապահ մարմիններին դիմել Գագիկ Ծառուկյանի (Դոդի Գագո) թիկնապահների՝ խմբագրությունում կազմակերպած ծեծուջարդի առնչությամբ։ «Նա ներողություն է խնդրել իր արարքի համար, եւ ես դա բավարար եմ համարում»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է Նիկոլ Փաշինյանը։
ԱՍՏՂԵՐՆ՝ ԸՆԴԴԵՄ ՊՈՒՏԻՆԻ
Հայ աստղագետ Զառա Մալոյանը, որը դեռեւս «Առավոտի» անցյալ տարվա ապրիլի 13-ի համարում կանխորոշել էր հոկտեմբերի 27-ը, նոր ուսումնասիրություններ է արել արդեն մարտի 26-ին Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ։ Ըստ ուսումնասիրության արդյունքների՝ ՌԴ նախագահ չի դառնա այսօր նախագահի ամենահնարավոր հավակնորդ Վլադիմիր Պուտինը։
Մանրամասները՝ 4-րդ էջում։