Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՎԱՐԿԱԾՆԵՐԻՑ ՄԵԿԸ

Հունվար 14,2000 00:00
vazgen sargsyan

Անցած տարվա «Նիզավիսիմայա գազետա» թերթի վերջին համարում հրապարակվել է Իվան Սոտնիկովի «Չիրականացված երազների աշուն. Հայաստանի գլխավոր խնդիրն է դարձել անկանխատեսելիությունը» հոդվածը։ Հրապարակման մեջ, ի թիվս հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձությունների մի շարք վարկածների, հեղինակը բերում է հետեւյալը. երկրում փորձ էր արվել պետական հեղաշրջում կատարել վերեւից։ Հոդվածագիրը հիշեցնում է, որ 98 թվի սկզբին այն ժամանակվա վարչապետ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը եւ հատուկ ծառայությունների ղեկավար Սերժ Սարգսյանը ստիպեցին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին հրաժարական տալ։

Դրանից հետո, քիչ ժամանակ անց, ըստ հոդվածի հեղինակի, Վազգեն Սարգսյանը իր զինակիցների նեղ շրջանակում սկսեց կրկնել, թե Տեր-Պետրոսյանի հրաժարականը սխալ էր, եւ զղջում էր իր արածի համար։ Նրան դուր չէին գալիս իր երբեմնի համախոհների որոշ քայլեր։ Օրինակ, Քոչարյանի մտերմությունը դաշնակցական ազգայնականների հետ եւ իշխանությունը վերաբաշխելու բացահայտ հակվածությունը։

Ի. Սոտնիկովը գրում է, որ նրանք, ովքեր ողջունում էին Տեր-Պետրոսյանի իշխանության անկումը, փափագում էին նախորդ ռեժիմի արյունը, սեփականության արմատական վերաձեւում եւ արտաքին քաղաքականության մեջ կտրուկ փոփոխություններ։ Նրանց սպասումները չիրականացան։

Վազգեն Սարգսյանը օգտագործելով իր բոլոր լծակները, փորձում էր շարունակել Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը առանց Տեր-Պետրոսյանի։ Դա արվում էր այնքան բացահայտ, որ նախագահամետ ԶԼՄ-ները սկսեցին խոսել հակաժողովրդական ռեժիմի վերականգնման փորձերի մասին։ Իսկ երբ ժողովուրդը խորհրդարանական ընտրություններում հստակորեն ցույց տվեց, թե ում է նա պաշտպանում, ակներեւ դարձավ, որ իշխանության հերթական փոփոխությունը երկրում, ըստ ամենայնի, անխուսափելի է։ Այդ ամենը, ըստ «Նեզավիսիմայա գազետա» թերթի մեկնաբան Իվան Սոտնիկովի, նախորդել էր հոկտեմբերի 27-ի իրադարձություններին։

Ա. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31