Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՂԱԴՐՈՂՆԵՐԸ ՈՒԺԵՂԱՑՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԿԱԶՄԸ

Հունվար 14,2000 00:00
aghvan hovsepyan

Վահան Հարությունյանի, Վանո Սիրադեղյանի եւ 10 ամբաստանյալների նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննության մեջ ներգրավված երեք մեղադրողներին երեկ միացավ նաեւ ՀՀ դատախազի տեղակալ Աղվան Հովսեփյանը։

Նախագահող դատավոր Ռ.Թովմասյանը նախորդ նիստից բացակայած ամբաստանյալ Գ.Պետրոսյանին ասաց, որ նա ցանկության դեպքում կարող է ծանոթանալ դատական նիստի արձանագրության հետ։ Երեկ Վահան Հարությունյանը շարունակեց իր ցուցմունքները։ Այս անգամ նա անդրադարձավ ՀՀՇ-ի ներսում գոյություն ունեցող «իշխող խմբի շահերին», ասաց, որ «եղել է կուսակցական մի խմբի որոշում» եւ որ «Վանո Սիրադեղյանի դերը եղել է ընդամենը անպատժելիության ապահովումը»։ Նա տերսահակյանական ոճով ասաց, որ պետք է բռնել Հիմլերին, Գեբելսին, Գերինգին եւ տողատակով նկատեց, որ «այդ ցուցակում Վանոն պարզապես հրեշտակ է»։

Վահան Հարությունյանը նկարագրեց մոսկվաբնակ գործարար Սերժ Ջիլավյանի (որի տուժած լինելու հանգամանքը դատական նիստերին մասնակցության առումով նկատելի չէ դեռ- Ռ.Մ.) դեմ մահափորձի կազմակերպման պատմությունը, թե ինչպես են գործում ներգրավվել Արթուր Հովհաննիսյանը, Կարեն Ռաֆայելյանը եւ Նորայր Թադեւոսյանը։ ՆԶՎ պետի ցուցմունքներով Արծրուն Մարգարյանն է հայտնել եւ ծանոթացրել տղաների հետ, որոնց հետ հանդիպելով՝ տեղեկացել է Հայաստանի ղեկավարության դեմ կազմակերպվելիք մահափորձերի մասին։ Նա ասաց, որ այդ մասին տեղեկացրել է Վ.Սիրադեղյանին, որը ցույց տալով մի թռուցիկ («Վրիժառուներ» ստորագրությամբ), ասել է, որ այն իր տեսակի մեջ միակը չէ եւ «բողոք-զայրույթ արտահայտեց չգործող անվտանգության համակարգի նկատմամբ»։ Տրվել է գումար, խլացուցիչ ատրճանակ, այն ամենից հետո, երբ ճշտվել է, որ հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների դեմ մահափորձերի պատվիրատուն Սերժ Ջիլավյանն է, «ուղեղն ու դրդողը»՝ հոգեւոր առաջնորդը… Արթուրն ու Կարենը խնդրել էին Արծրուն Մարգարյանից հնարավորության դեպքում հանդիպում Վ.Սիրադեղյանի հետ. «նրանք պատրաստ էին ամեն ինչի եւ որոշ գարանտիաներից հետո պատրաստակամություն հայտնեցին վերացնել Ս.Ջիլավյանին»։

ՆԶՎ պետն ասաց նաեւ, որ խլացուցիչը վերցնելու ժամանակ ընդառաջ էր եկել ՆԳ բարձրաստիճան սպա, որի անունը չտվեց, որի հարցին Վ.Հարությունյանը պատասխանել էր, որ զենքը առեւանգվել է ռուս սպաներից…

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31