«Այսօր» հեռուստածրագրի հեղինակ եւ վարող Հակոբ Ռուբինյանը փաստաթղթեր ներկայացրեց Հայաստանի ազգային հեռուստատեսության ֆինանսական մի կասկածելի գործարքի վերաբերյալ։ «Կայմ» հեռուստաընկերության «Անմեղության կանխավարկածի» յուրաքանչյուր հեռարձակված հաղորդման համար ՀԱՀ-ը, ըստ պայմանագրի, 600 դոլարին համարժեք դրամ է վճարում։ Մինչդեռ «Այսօր» ծրագրի ամեն հաղորդման դիմաց, պայմանագրի համաձայն, ՀԱՀ-ը 12 դոլարին համարժեք դրամ պիտի վճարեր։ Հակոբ Ռուբինյանը որպես այս տարբերության բացատրություն հիշեցրեց, թե մինչեւ ՀԱՀ-ի գործադիր տնօրեն նշանակվելը Տիգրան Նաղդալյանը ղեկավարում էր «Կայմը»։
Նաեւ նշեց, որ «Կայմը» ՀԱՀ-ին 10-12 այլ հաղորդումներ է տրամադրում։ Հակոբ Ռուբինյանը չէր բացառում, որ այլ դեպքերում եւս վճարումները նույնքան աստղաբաշխական չափերի են հասնում։
Կարդացեք էջ 3։
ԱՆՊԱՏԿԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ*«Խոռխոռունու, Արծրունի սպանություններից հետո, Տիգրան Հայրապետյանի՝ ավտոյի տակ «ընկնելուց» հետո, վերջապես կառավարության եւ Ազգային ժողովի գնդակահարությունից հետո մեկ քայլ էր մնում՝ ասել, որ Հրանտ Մաթեւոսյանը գրող չէ։ Եվ այդ խնդրին կարող է լծվել ամեն մի կոմերիտական-կուսակցական գյադա։ Վաղը կասեն, որ մեր երեխաները մեզանից չեն։ Այս ընթացքը պետք է կասեցնել»։
Կարդացեք նաև
ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ
*Այս հայտարարությունը «Առավոտին» տրամադրվեց ՀԳՄ քարտուղար Աբգար Ափինյանի մասնավորապես այն պնդման առնչությամբ, թե ինքը հանճարեղ գրող է, իսկ Հրանտ Մաթեւոսյանն արդեն 4 տարի ոչինչ չի արել։
ԿՊԱՎ
«Հայլուրի» կողմից «գեստապո» անվանարկվելուց հետո տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչությունում աշխատակիցներն իրար ողջունում են ձեռքը վեր բարձրացրած եւ «զիգ-հա՛յլ» բացականչությամբ։