Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ավագ եղբոր գործերը քննում է կրտսերը

Հունվար 13,2000 00:00
putin

ՀԿԿ կենտկոմի երկրորդ քարտուղար, այժմ նաեւ առաջին քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Դարբինյանը ՌԴ վերջին իրադարձությունների վերաբերյալ ներկայացրեց հայ կոմունիստների տեսակետը։ Դարբինյանի կարծիքով, Ելցինի հրաժարականը բոլորովին էլ կամավոր չէր. «Երկրի քաղաքական առողջ ուժերը մշտապես պնդել են, որ Ելցինը պետք է հեռանա քաղաքական ասպարեզից։ Ռուսաստանում սոցիալ-տնտեսական ճգնաժամը գնալով խորանում էր, Չեչնիայի խնդիրը արյունաքամ է անում, Ռուսաստանի պարտքերը արտասահմանին կազմում են 173 մլրդ դոլար, տնտեսության մեջ ոչ մի վերելք չի նկատվում, մի խոսքով, պահը ընտրեց այնպես, որ աշխարհին ցույց տա, թե ինքը կամավոր է հեռանում։ Տպավորություն ստացվեց, բայց հեռանալը ոչ թե հայրենասիրությամբ է պայմանավորված, այլ՝ ձախողված նախագահի հրաժարական էր»։

Արդյո՞ք Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնակատար նշանակելը, եւ դրանով, փաստորեն Դաշնությանը նոր նախագահ պարտադրելը ի վնաս Ռուսաստանի կոմունիստների եւ նրանց՝ նախագահի հավանական թեկնածուի դեմ չի՞ լինի։ Ոչ, Վլ. Դարբինյանն այս տեսակետը չի կիսում, նրա կարծիքով. «Պուտինի հեղինակությունը վերջին շրջանում բավականաչափ բարձրացել էր, հիմա էլ բարձր է, բայց, դոլարը բարձրացավ, տնտեսության մեջ ոչ մի աճ չկա, Չեչնիայի խնդիրը մտնում է փակուղի, ՌԴ-ին տրվող վարկերը դադարեցված են։ Կհաջողվի՞ Պուտինին լուծել Չեչնիայի հարցը, կհաջողվի՞ Արեւմուտքին համոզել, ես դժվարանում եմ ասել։ Նրանք, ովքեր կարծում են մարտի 26-ին Պուտինի հաղթանակը կլինի, մի քիչ շտապում են»։ Ձախ ուժերի հնարավորությունների մասին իր գնահատականներում ՀԿԿ կենտկոմի քարտուղարը խիստ շռայլ է. «Քայլ առ քայլ ՌԴ-ի կոմունիստական կուսակցությունն առաջ է գնում։ Ես հավատում եմ ձախ ժողովրդահայրենասիրական ուժերի հաջողությանը»։

Վլ. Դարբինյանի կարծիքով, ՌԴ նախագահական ընտրություններում կոմունիստները կառաջադրեն իրենց կենտկոմի առաջին քարտուղարին, եւ դա կլինի նաեւ ձախ ուժերի միասնական թեկնածուն։ Վլ. Դարբինյանը կանխատեսում է, որ Ռուսաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով եւ ուզում է հավատալ, որ ՌԴ նախագահ կդառնա ոչ թե Վլ. Պուտինը, այլ՝ Գենադի Զյուգանովը։

Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31