Երուսաղեմի հայոց պատրիարքարանի հրավերով հունվարի 17-ից 20-ը Իսրայել կայցելի ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ վարչապետ Արամ Սարգսյանի ուղեկցությամբ։ Այցի նպատակը Քրիստոսի ծննդյան 2000-ամյակը նշելն է։ Նախագահը կայցելի Երուսաղեմ, Բեթղեհեմ, կայցելի հայկական եկեղեցի։ Սա նախագահի առաջին այցն է Իսրայել (այնտեղ պաշտոնական այցով եղել է միայն արտգործնախարար Օսկանյանը)։ Ռոբերտ Քոչարյանը Իսրայելում կհանդիպի վարչապետ Յահուդ Բարաքի, կնեսետի նախագահի, ինչպես նաեւ պաղեստինյան առաջնորդ Յասեր Արաֆաթի հետ։ Այս մասին երեկ հայտնեց ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանը։ Իսրայելի մասին «համապարփակ ծրագիր» հանձնվեց լրագրողներին։ Այն մասամբ կներկայացնենք նախագահի՝ Իսրայել կատարելիք այցի նախօրյակին։
Հունվարի 24-26-ը ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով վարչապետի եւ արտգործնախարարի ուղեկցությամբ՝ Ռոբերտ Քոչարյանը կայցելի Մոսկվա։ Ի դեպ, ռուսական կողմը հանդես է եկել նախագահներ Քոչարյանի եւ Ալիեւի հանդիպման նախաձեռնությամբ։ Այդ հանդիպմանն ամենայն հավանականությամբ կմասնակցի նաեւ ՌԴ նախագահի պաշտոնակատար Վլադիմիր Պուտինը։ Հայաստանն արդեն տվել է իր համաձայնությունը մասնակցությանը։
ԷԼԻ՞ ՄԵԿ ԶՈՀ
Կարդացեք նաև
Նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանը խոստովանեց, որ Նաիրի Հունանյանին «կարծեմ» երկու տարի առաջ հանդիպել է համալսարանի բակում։ Սա՝ իմիջիայլոց։
Լ. Ա.