Երեկ «Առավոտի» խմբագրություն զանգահարեց մի քաղաքացի եւ զարմանք հայտնեց, թե ինչու թերթը չի արձագանքել նախորդ գիշեր «Աստաֆյան» խաղատանը տեղի ունեցած միջադեպին. Աշոտ Աղաբաբյանը ատրճանակով կրակել է աղջիկներից մեկի ոտքին, դատախազություն է տարվել խաղատան տնօրեն Գուրգեն Գեւորգյանը։
Սուր զգացողությունների սիրահար զանգահարող քաղաքացուն ստիպված ենք հանգստացնել. խաղատան տնօրեն պրն Գեւորգյանը հավաստիացրեց, որ նման միջադեպ չի գրանցվել։
ՎԱՏ ԼՈՒՐ
Կարդացեք նաև
1999 թ. հոկտեմբերի 27-ին «Առավոտը» տեղեկացրել էր, որ ՀՀ դատախազության շենքում մարմնական վնասվածքներ է ստացել փաստաբան Կրոմվել Գրիգորյանը։ Ճշտել էինք, որ փաստաբանին ձեռնափայտով հարվածել էր Նոր Նորքում սպանված Արսեն Դարբինյանի պապը՝ Տարոն Նիկողոսյանը։ Նա, ի դեպ, միջադեպի հաջորդ օրը եղավ խմբագրությունում եւ հաստատեց լուրը։
Երեկ տեղեկացանք, որ փաստաբանի (Առաքել եւ Մուշեղ Մովսիսյանների պաշտպանն է) նկատմամբ Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների դատախազությունը մեղադրանք է առաջադրել քր. օր.-ի 109 հոդվածի 1-ին մասով (մարմնական վնասվածք հասցնելու)։