Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՈՍԿԱՆԵՐ ԵՎ ԹԱՓՈՆՆԵՐ

Հունվար 13,2000 00:00

ՄՈՍԿԱՆԵՐ ԵՎ ԹԱՓՈՆՆԵՐ «Ինչ վերաբերում է նախագահ Քոչարյանի հրաժարականի մասին հնչող կոչերին, ապա նախեւառաջ պետք է ուշադրություն դարձնել, թե ովքեր են հրապարակ նետում այդ կոչերը. արդյո՞ք դրանք լուրջ քաղաքական ուժեր են, արդյո՞ք դրանց տակ կա ինչ-որ հիմնավորվածություն, թե՞ դրանք պարզապես մարդիկ են, որոնք ցանկանում են ժամանակ առ ժամանակ հիշեցնել իրենց մասին։ Կարծում եմ՝ դրա տարբերակումից հետո նոր կարելի կլինի խոսել նման կոչերին նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնական արձագանքի մասին»։ Սա էր ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանի արձագանքը Ռոբերտ Քոչարյանի հնարավոր հրաժարականի մասին շարունակվող խոսակցություններին։ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻՑ ՀԱՀ-ի գործադիր տնօրենի տեղակալ Հարություն Հարությունյանի ձերբակալության ժամանակ նախագահ Քոչարյանը հանրապետությունում չի եղել։ Սակայն այդ կապակցությամբ որոշ լրատվամիջոցների, մասնավորապես՝ Ազգային հեռուստատեսության ակտիվացման մասին նախագահը հետեւյալ տեսակետին է. «Բավական քարոզչական աշխատանք էր կատարում Ազգային հեռուստատեսությունը։ Իր փոխտնօրենի ձերբակալությանը Ազգային հեռուստատեսության արձագանքն ավելի քան հուզական էր, եւ պետք է այն համարել կողմնակալ, ինչը, բնականաբար, թույլատրելի չէ»։ ՊԼԵՆՈՒՄԻՆ ԸՆԴԱՌԱՋ Հունվարի 15-ին տեղի կունենա ՀԿԿ կենտկոմի պլենումը, որը կընտրի Սերգեյ Բադալյանից հետո եկողին։ Ամենայն հավանականությամբ կենտկոմի քարտուղար կընտրվի երկրորդ քարտուղար Վլադիմիր Դարբինյանը։ Պլենումը կընտրի նաեւ կենտկոմի նոր կազմ, որի պատվիրակությունը հունվարի 29-ին կմասնակցի Մոսկվայում կայանալիք ԱՊՀ կոմունիստների ժողովին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել