Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՍԱՑ ԱՄԵՆ ԻՆՉ ՈՒ ՉԱՍԱՑ ՈՉԻՆՉ

Հունվար 13,2000 00:00

ԱՍԱՑ ԱՄԵՆ ԻՆՉ ՈՒ ՉԱՍԱՑ ՈՉԻՆՉ Եթե անցած դեկտեմբերի սկզբին իր ասուլիսում զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն ասել էր, որ հոկտեմբերի 27-ի գործով տասնյակից ավելի քննչական վարկածներ են քննարկվում, երեկ նա հայտնեց, թե մի քանիսն արդեն հերքվել են։ Սակայն կտրականապես մերժեց լրագրողների բոլոր փորձերը՝ փոքր-ինչ բարձրացնել նախաքննության գաղտնիության քողը եւ տեղեկանալ, թե գոնե ինչ է հերքվել։ Եվ ընդհանրապես, այս ասուլիսի միակ նորությունն էր, որ զինդատախազը չբացառեց 1-2 պաշտոնատար անձանց ձերբակալման հնարավորությունը։ Կարդացեք էջ 3։ ՄՈՐ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ «Ռուսական «Թվպ ջՈՍՏվՈ» ամսագիրը 1999-ի իր դեկտեմբերի 20-ի համարում զետեղել է «Հայկական ողբերգության Ղրիմի հետքը» հրապարակումը, որտեղ հարցազրույց կա Նաիրի Հունանյանի մոր՝ Նաթելա Գալստյանի հետ։ Վերջինս մասնավորապես հայտնել է. «Այստեղ Ղրիմում, նա (Նաիրի Հունանյանը- խմբ.) մի քանի անգամ հանդիպել է Անուշավան Դանիելյանի հետ։ Նրա հետ հայկական համայնքի հարցեր էր որոշում։ Հնարավոր է, որ նա Անուշավան Դանիելյանի հետ նաեւ Հայաստանում էր հանդիպում, բայց ես այդ մասին չգիտեմ։ Որդիս դրա մասին երբեք չի ասել»։ ՆՍՏԻ՛Ր, ԲԱՅՑ ՄԱՆԿԱԲՈՒՅԺ ՄԻ՛ ԴԱՐՁԻՐ Իրավագետ Վլ. Նազարյանը նախագահին առընթեր Սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանի մասին հատուկ կարծիք ունի. «Ես շատ հարգում եմ Հայրիկյանին որպես 17 տարի նստած, բայց չեմ կարծում, որ 17 տարի նստելով մարդը կարող է լավ մանկաբույժ դառնալ, կամ՝ իրավաբան։ Դրա համար համալսարաններ կան, գրադարաններ»։ Սահմանադրական նոր փոփոխությունների մասին կարդացեք 4-րդ էջում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել