Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Հունվար 12,2000 00:00
mikrofon

Լրատվամիջոցների աշխատակիցներն էլ են սկսել դատարան դիմել իրենց իրավունքների ոտնահարման փաստերի դեմ բողոքելով։ Այսպես, «Այգ» հեռուստաընկերության ծրագրերի նախկին տնօրեն Ջուլիետա Ներսիսյանը Կենտրոն համայնքի առաջին ատյանի դատարան է դիմել՝ նշելով, թե 1999-ի հոկտեմբերի 1-ին իրեն բանավոր հրամանով ազատել են աշխատանքից եւ ոչ նախորդ 4 ամսվա աշխատավարձն են վճարել, ոչ էլ աշխատանքից ազատվելու գրավոր հրաման տրամադրել։ Ջուլիետա Ներսիսյանն այժմ դատարանի միջոցով փորձում է պարտավորեցնել «Այգի» տնօրենին՝ պաշտպանել իր սահմանադրական եւ «Քաղաքացիների դիմում-գանգատների քննարկման մասին» օրենքով նախատեսված իրավունքները։

ՎԱՏ ԼՈՒՐ

Artak Harutyunyan

Զինվորական դատախազության քննչական բաժնի պետ Արտակ Հարությունյանը նախաքննության մարմնի նկատմամբ վերահսկողություն սահմանելու, ձերբակալման եւ կալանավորման հիմքերին ծանոթացնելու կոչերի առնչությամբ «Ազատություն» ռ/կ-ին ասել է. «Քրեադատավարության օրենսգրքում կա համապատասխան դրույթ՝ նախաքննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31