Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՐԱԳՐՈՂԸ ԽԱԽՏՈՒՄ Է ԷԹԻԿԱՅԻ ՏԱՐՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ

Հունվար 12,2000 00:00
Tigran Hakobyan

Երբ Տիգրան Հակոբյանն ասաց, թե երբեք ցուցում չի տվել վարկաբեկիչ քարոզարշավ կազմակերպել որեւէ քաղաքական ուժի կամ գործչի դեմ, «Իրավունքի» թղթակից Հովհաննես Գալաջյանը հետաքրքրվեց, թե արդյոք այդ կեղտոտ գործն իր տեղակալնե՞րն էին կատարում։ Հարցին բավական զուսպ պատասխանելուց հետո Տիգրան Հակոբյանը հավելեց. «Կեղտոտ աշխատանքը ձեր թերթն է անում։ Լեւոն Զուրաբյանը վաղուց ԱՄՆ-ում է՝ դուք գրում եք, որ ես շաբաթը երկու անգամ գնում մոտը՝ հանձնարարական եմ ստանում»։

Ի պատասխան «Իրավունքի» թղթակիցն ասաց. «Եթե պրետենզիա ունեք ինձ՝ կարող ենք որպես երկու տղամարդ խոսել։ Եթե իհարկե տղամարդ եք, ինչին ես կասկածում եմ»։ Տիգրան Հակոբյանն այդ պահին որեւէ կերպ չարձագանքեց, բայց երբ ասուլիսից հետո Հովհաննես Գալաջյանը փորձեց մոտենալ նրան՝ բնական կոպիտ պատասխան տվեց հեռանալու մասին։ Գալաջյանը փորձեց բռունցքներով հարձակվել՝ սակայն նրան հեռացրին «Արմենպրեսի» մամուլի սրահից։

Այս ավարտով ասուլիսի մասին կարդացեք 3-րդ էջում։

ԻՆՉԻ՞Ց ՍԿՍՎԵՑ ՃԳՆԱԺԱՄԸ

Vladimir Nazaryan

Իրավագետ Վլադիմիր Նազարյանն այն համոզմունքին է, որ հանրապետությունն այսպիսի անվստահության եւ ճգնաժամային իրադրության մեջ է հայտնվել այն հայտնի պատճառով, որ իշխանավոր դարձան «օպերայի բակից» եւ «Ստեփանակերտի մարզկոմի բակից» դուրս եկածները։

Կարդացեք 2-րդ էջում։

ԴՈՒ ՄԻ՛ ՀԱՎԱՏԱ ԺՊՏՈՒՆ ԱՉՔԵՐԻՆ

zerbakalum

Դեկտեմբերի վերջին Ադրբեջանից Հայաստան տեղափոխվեցին երկու հայ գերիներ՝ Իշխան Մամոյանը՝ Հոկտեմբերյանից, եւ Վաչիկ Չոբանյանը՝ Տավուշից։ Այս փաստն ադրբեջանական կողմը եւս մեկ անգամ օգտագործեց՝ պնդելով, որ Ադրբեջանում այլեւս հայ ռազմագերիներ չկան։ Այս պնդումն ամենեւին արժանահավատ չէ, քանի որ միայն 91 թվականից 900-ից ավելի հայ անհայտ կորածներ են գրանցված միայն «Ընդդեմ իրավական բռնությունների» հիմնադրամում։

Մանրամասները՝ էջ 2։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31