Նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Ալեքսան Հարությունյանը ԱԱՆ մեկուսարանում դիմավորեց իր երկրորդ որդու՝ Դավիթի ծնունդը։ Անկախ ամեն ինչից՝ շնորհավորում ենք նորածնի ծնողներին ու հարազատներին։
ՎԱՏ ԼՈՒՐ
Երեկ «Առավոտի» խմբագրություն զանգահարեց ԱԺ պատգամավոր Անդրանիկ Մանուկյանը եւ հերքեց ՀԱՍԿ-ի ատենապետ Բագրատ Եսայանի ասուլիսում արած հայտարարությունը, թե հոկտեմբերի 27-ին ինքն ու Հարություն Հարությունյանը խորհրդարան էին այցելել Անդրանիկ Մանուկյանի հրավերով։ «Կարելի է անցագրերը ստուգել համոզվելու համար, որ ես չեմ նրանց հրավիրողը,- ասաց պրն Մանուկյանը։- Հարություն Հարությունյանի հետ հոկտեմբերի 26-ին ինձ ծանոթացրեց լրագրող Տիգրան Նազարյանը։ Հոկտեմբերի 27-ին նրանց նախաձեռնությամբ հանդիպեցինք Վահան Հովհաննիսյանի առանձնասենյակում եւ պայմանավորվեցինք ամռանը Վարշավա՝ սկաուտների համագումարին մեկնելու մասին»։
Կարդացեք նաև
«Առավոտի» այս ամենը ճշտող հարցին ի պատասխան Բագրատ Եսայանը պարզաբանեց, թե հրավեր ասելով նկատի է ունեցել ոչ թե անցաթուղթ իջեցնելը, այլ Անդրանիկ Մանուկյանի նախնական պայմանավորվածությունը Հարություն Հարությունյանի հետ զրուցելու վերաբերյալ։