«Պրոմեթեւս» հեռուստաընկերության տնօրենների խորհուրդը դադարեցրել է Հակոբ Ռուբինյանի «Այսօր» եւ Արմեն Բաղդասարյանի լրատվական-վերլուծական «Տեսադաշտ» հաղորդումների հեռարձակումը։ Քաղաքական այս հաղորդումների փակման պատճառը, հավաստի տվյալներով, նախագահ Ռոբերտ Քոչարյանի նստավայրից «Պրոմեթեւսի» հիմնադիր Սենիկ Գեւորգյանի հետ որոշակի «զրույցների» հետեւանքն է։
ԴԱՐԴ ՄԻ ԱՐԵՔ՝ ՍԵՐ Է
Տարվա վերջին «Ոսկե եղեգն» մրցանակաբաշխության ամփոփման ժամանակ բանաստեղծուհի Մետաքսեն ցանկություն հայտնեց դառնալ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերնաշապիկը։
Կարդացեք նաև
Այդ արարողության մասին «Առավոտի» մշակութային մեկնաբան Սաթիկ Սեյրանյանի մտորումները կարդացեք 6-րդ էջում։
ՀԱՐՑԱՔՆՆՎՈՒՄ ԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ՄԻ ԹԵՎԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ
Նրանք, սակայն, աղմուկ չեն բարձրացնում Զինդատախազություն հարցաքննության են հրավիրվել Շողեր Մաթեւոսյանն ու Լեւոն Զուրաբյանը, նաեւ ՀՀՇ վարչության անդամ Վահագն Հայոցյանը, որոնց բջջային հեռախոսներով հոկտեմբերի 27-ին զանգահարվել էր ՀԱՀ-ի փոխտնօրեն Հարություն Հարությունյանին։
Ի դեպ, ավելի վաղ զինդատախազությունում հարցաքննվել են նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Շահեն Կարամանուկյանը, վարչապետի օգնական Անդրանիկ Հակոբյանը եւ ՀՀՇ վարչության նախագահ Վանո Սիրադեղյանը։
Ո՞Վ Է ՆԱ
Ըստ Պետրոս Մաքեյանի ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թշնամին հոկտեմբերի 27-ի գործով նախաքննությունն իրականացնող քննչական խումբն է։ Երբ ձերբակալվեց նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ալեքսան Հարությունյանը, «աղմուկը հանգիստ էր, կար, բայց այսպիսի վայնասուն չէր բարձրացել»։ «Բայց այսօր, այս տեսակի հիստերիան մեզ լուրջ կասկածների տեղիք է տալիս»։
«Հայրենիք» դաշինքի այլ կասկածների եւ պահանջների մասին կարդացեք 2-րդ էջում։