Ավարտվեց ՀՀ պետական հիմնարկների եւ հասարակական սպասարկման աշխատողների արհմիության հանրապետական խորհրդի հարուցած հայցով քաղաքական գործի դատավարությունն ընդդեմ «Արմենիա» հ/հ ՓԲԸ տնօրինության։ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը մերժեց արհմիության խորհրդի հայցն ամբողջությամբ. հայցվորը պահանջում էր «կոլեկտիվ պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման արդյունքում բարոյական եւ նյութական վնասը՝ 1.024.000 դրամի չափով, գանձել հյուրանոցի տնօրինությունից»։ Դատարանը, լսելով կողմերին, գնահատելով ներկայացրած ապացույցները, եկավ համոզման եւ որոշում կայացրեց, որ տնօրինությունը չի խախտել կոլեկտիվ պայմանագիրը եւ հայցվորին վնաս չի պատճառել։
ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ
«Արմենիա» հյուրանոցային համալիրի սեփականատեր «AK Development» ընկերության համաձայնությամբ՝ հյուրանոցի տնօրինությունը երեկ որոշում է կայացրել հյուրանոցի երկրորդ մասնաշենքի արդեն նախկին կահավորանքի 30 տոկոսը նվիրել հյուրանոցի նախկին եւ ներկա առավել կարիքավոր աշխատակիցներին։ Նվիրատվության այս նախագիծը կիրականացվի ի լրումն Հայաստանում դեռ աննախադեպ այն փոխհատուցման ծրագրի, որ «AK Development» ընկերության եւ հյուրանոցի տնօրինության նախաձեռնությամբ հատկացվել էր թոշակի անցնող եւ հյուրանոցի վերակառուցման աշխատանքների պատճառով «Արմենիայի» 2-րդ մասնաշենքի փակման արդյունքում իրականացվող հարկադիր կրճատումների հետեւանքով կրճատված աշխատակիցներին։ Հավելյալ նվիրատվության այս ծրագիրը կտարածվի Երկրորդ համաշխարհային եւ ղարաբաղյան պատերազմների մասնակից հերոսամարտիկների, ինչպես նաեւ՝ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամների ընտանիքների անդամների, միայնակ մայրերի եւ հյուրանոցում 10 տարուց ավել աշխատած 150-ի հասնող բոլոր կարիքավոր աշխատակիցների վրա։
Կարդացեք նաև
Սեփ. լր.