Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ՝ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ ԱՊԱՍՏԱՆ

Դեկտեմբեր 23,1999 00:00
zvartnoc

«Զվարթնոց» օդանավակայանի համալիրի պետը գեներալ Մանվել Գրիգորյանի ազգականն է՝ քրոջ կամ եղբոր որդին, որի մասին ասեկոսեներ են շրջում, թե միջնակարգ կրթություն ունի։ «Զվարթնոցում» է աշխատում նաեւ պաշտպանության փոխնախարար, գլխավոր շտաբի պետ Միխայիլ Հարությունյանի որդին։

ՆՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ

Leonid Hakobyan

Ըստ երեւույթին, արդեն որոշված է, թե ով պիտի փոխարինի Սերգեյ Բադալյանին ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարի եւ պատգամավորական ֆրակցիայի նախագահի պաշտոնում։ Կոմունիստների խորհրդարանական միավորը գլխավորելու է Լեոնիդ Հակոբյանը, իսկ Հայկոմկուսի առաջին քարտուղար, ըստ երեւույթին, կդառնա Վլադիմիր Դարբինյանը։

ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԲԵԼԱՌՈՒՍ. ՄԻՋՖՐԱԿՑԻՈՆ ԽՈՒՄԲ

agasi arshakyan

ԱԺ պատգամավոր, «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության անդամ Աղասի Արշակյանը վկայել է, որ գալիք նստաշրջանում ՀՀ ԱԺ-ում ստեղծվելու է Ռուսաստան-Բելառուս միությանը Հայաստանի անդամակցությանն աջակցող միջֆրակցիոն պատգամավորական խումբ, որը կունենա բազմաթիվ անդամներ։ Աղասի Արշակյանն ասել է նաեւ, որ հարցի մեջ ավելի մեծ պարզություն կմտնի հունվարի 9-ին Մոսկվայում կայանալիք Ռուսաստան-Բելառուս միության խորհրդարանական ժողովից հետո, որին դիտորդի կարգավիճակով մասնակցելու է ինքը եւ եւս մեկ պատգամավոր «Միասնություն» դաշինքից։

ՆՎԱԶ ԾԱԽՍԵՐ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

byuje

Վազգեն Սարգսյանի կառավարության ներկայացրած 2000 թվականի բյուջեի համեմատ, Արամ Սարգսյանի կառավարության հաջորդ տարվա բյուջեի նախագծում ծախսային եւ եկամտային մասերը 7-7,5%-ով կրճատվել են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031