«Մենք հեղաշրջումների չենք մասնակցում։ Պատերազմի դաշտ լինի, թշնամի՝ խնդրեմ, բայց ինչպե՞ս կարող ենք երկրի ներսում նման քայլերի դիմել»,- այսպես պատասխանեց Աշոտ Աղաբաբյանն «Առավոտի» այն հարցին, թե արդյոք հոկտեմբերի 28-ին իրեն իրո՞ք հեռուստատեսությունը գրավելու հանձնարարական է տրվել։
Կարդացեք էջ 3։
«ՀԱՅՐԵՆԻՔՆ» ԸՆԴԴԵՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ
Կարդացեք նաև
«Հայրենիք» դաշինքը շուրջ 1 շաբաթ առաջ դիմել է գլխավոր դատախազ Բորիս Նազարյանին հետեւյալ հարցապնդմամբ, թե 1997-99-ին ՆԳ եւ ԱԱ նախարարությունն ի՞նչ հաշիվներ է ունեցել, ինչքա՞ն գումարներ են մուտքագրվել, ո՞վ է դրանք տնօրինել եւ ինչպե՞ս են ծախսվել այդ գումարները։ «Հայրենիքն» այդ դիմումում նաեւ խնդրել է պարզաբանել, թե «Հաղթանակ» զբոսայգում ՆԳ եւ ԱԱ նախարարության ընդունելությունների տունն ի՞նչ միջոցներով է կառուցվել եւ որքա՞ն արժե։
ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԲԱՑԱՌՎՈՒՄ
«Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում զինվորական դատախազության քննչական վարչության պետ Արտակ Հարությունյանն ասել է, որ հոկտեմբերի 27-ի դեպքերի քննության 10 վարկածներն էլ շարունակում են մնալ ուժի մեջ։ Նա ասել է նաեւ, որ, հավանաբար, շուտով կհարգվի Մուշեղ Մովսիսյանի նկատմամբ դատաքննչական փորձաքննություն նշանակելու՝ վերջինիս փաստաբանի դիմումը, իսկ Նաիրի Հունանյանի փաստաբանը նման դիմում չի ներկայացրել։ Արտակ Հարությունյանը չի բացառել նոր ձերբակալությունների հնարավորությունը։
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԶԻՆԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Վերջին շրջանում փոխվել են ԼՂՀ կայազորների գրեթե բոլոր դատախազները։ Փոխվել է Սեւանի կայազորի դատախազը։ Նոր են նշանակվել Զանգեզուրի, Գուգարքի եւ Երեւանի զինվորական դատախազները։ Կադրային փոփոխությունները շարունակվում են։