Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱ ՆԱԵՎ ԲԱԶԵՅԱՆԻ ՏԵՍԱԿԵՏՆ ԷՐ

Դեկտեմբեր 22,1999 00:00
Albert Bazeyan

«Առավոտը» փորձեց Ալբերտ Բազեյանից ճշտել, թե ԵԿՄ 4-րդ համագումարում իր զեկուցումը՝ նախագահի եւ իրավապահ մարմինների քննադատությամբ, համահո՞ւնչ էր իր տեսակետներին, թե՞, ինչպես Սերժ Սարգսյանն էր գնահատել, այն «կոլեկտիվ ելույթ» էր. «Դրանք վարչության ընդհանուր տեսակետներն էին, որի կազմում նաեւ ես եմ: Այնպես որ, ես ելույթի մեջ ասել եմ այն, ինչին համամիտ եմ եղել»։

ՎԵՐԱԴԱՐՁ

Andranik Margaryan

Հաջողությամբ հաղթահարելով աչքի բարդ վիրահատությունը, այսօր Մոսկվայից Երեւան է վերադառնալու ԱԺ պատգամավոր Անդրանիկ Մանուկյանը։ Սակայն վնասված է նաեւ պրն Մանուկյանի առողջ աչքի դիմային նյարդը։ Այս խնդրի շուրջ նա պատրաստվում է վաղը խորհրդակցել միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանի հետ։

Ի դեպ, այսօր լրանալու է պրն Մանուկյանի ծննդյան 46-ամյակը, ինչի առիթով «Առավոտը» նրան սրտանց շնորհավորում է։

ԼԱՎ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ «ՄԻԿԱՅԻՆԸ» ՉԷՐ

oragir

«Առավոտը» «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանից փորձեց պարզել, թե արդյոք «Օրագրից» 25 հազար դոլար ստանալու գործընթացը դադարեցվել է «Միկա-Արմենիայի» ղեկավար Միքայել Բաղդասարո՞վի նախաձեռնությամբ։ Պարզվեց, որ դա այնուամենայնիվ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր ծառայության որոշումն էր։ Ինչեւէ, այժմ «Օրագրի» հաշիվներն ապասառեցված են։ Սակայն Նիկոլ Փաշինյանը մտադիր է պահպանել թերթի «Հայկական ժամանակ» անվանումը, այլ ոչ թե այն նորից «Օրագիր» կոչել։

ԱՅԼԵՎՍ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ՉԷ

zerbakalum

«Առավոտին» հայտնի դարձավ, որ «Հայկական ավիաուղիների» փոխտնօրեն Արտյուշա Սիմոնյանն ազատության մեջ է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031