Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՒԲԼԻՄԱՑԻԱ

Դեկտեմբեր 22,1999 00:00
nairi hunanyan

Այս վկայությունները թերեւս հետաքրքրեին հոգեբաններին։ Նաիրի Հունանյանի ընկերներից մեկը պատմեց, որ միասին երկու աղջիկների հետ Ծաղկաձոր էին գնացել։ Խմել էին, զվարճացել, բայց երբ հասել էր պահը, որ զույգերը պիտի առանձնանային՝ Նաիրին սկսել էր ծեծել իր ընկերուհուն՝ առանց որեւէ հատուկ պատճառի։

Նաիրի Հունանյանի շատ ընկերներ են վկայում, թե նա անգամ ռուս աղջիկներին առավելապես նախընտրում էր հայ ազգային գաղափարախոսությունը բացատրել։ Եվ շփոթվում էր, խառնվում, երբ գործը հասնում էր անկողնուն։

Կարդացեք էջ 3։

ԳԻՏԱԿՑԱԲԱ՞Ր

armen khachatryan

Ըստ հավաստի տեղեկությունների, ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը Փարիզում ստորագրել է մի փաստաթուղթ, որով դատապարտվում են Ռուսաստանի գործողությունները Չեչնիայում։

ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՀԱՆՋՎՈՒՄ

mushegh movsisyan

Հոկտեմբերի 27-ի դեպքերով ձերբակալված ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանի փաստաբանը դեկտեմբերի 20-ին միջնորդություն է ներկայացրել (առձեռն) զինվորական դատախազին, որ անհապաղ դատաբժշկական փորձաքննություն նշանակվի՝ հաշվի առնելով Մ. Մովսիսյանի կալանավորվելուց առաջ առողջական վատ վիճակը եւ ներկայիս մեկուսարանի պայմանները։

Կարդացեք էջ 2։

ՉԿԱ ԽՆՁՈՐ, ՄԱՆԴԱՐԻՆ…

Albert Bazeyan

Լուրեր էին հրապարակվել, թե այս տարի ամանորյա տոնախմբություններ չեն լինելու։ «Առավոտի» խնդրանքով պարզաբանելով այս լուրերը, Երեւանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանը նշեց. «Տոնելու ենք հնարավորության սահմաններում, քանի որ միջոցներ չկան եւ չենք ցանկանում նոր պարտքեր կուտակել։ Բյուջեում ոչինչ նախատեսված չէ, իսկ արտաբյուջետային հնարավորություններն այսօր խիստ սահմանափակ են։ Ու նաեւ մեր բոլորի ընդհանուր հոգեվիճակն էլ չի տրամադրում ճոխ միջոցառումների։ Երեխաների համար անպայման կփորձենք ինչ-որ բան կազմակերպել»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031