Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԿՐԱԿՈՑ ԿԼԻՆԻ, ԵԹԵ ՏԵՍԱԿԱՎՈՐՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԻ

Դեկտեմբեր 21,1999 00:00
dat

Հայերենում գոյականները լինում են հատուկ եւ հասարակ։ Որ դատերը եւս լինում են հատուկ եւ հասարակ կամ հանցագործությունները լինում են հատուկ եւ հասարակ, մինչեւ վերջերս չգիտեի։ Օրինակ, կան հատուկ դատեր, որոնց մասին գրում են հատուկ լրագրողները։ Որոնց անցկացման մասին հոգում են հատուկ իրավապահները։ Որոնք տեղի են ունենում հատուկ դատարաններում՝ հատուկ տաքացվող, մաքուր, որտեղ մասնակցի անվտանգությունն ապահովելու համար ստուգում են հատուկ մետաղորսիչ սարքերով։

Հասարակ դատերն անցկացվում են գոմ հիշեցնող, ցուրտ դահլիճներում, որտեղ դռները ոտքով կարող են բացել ցանկացած պահի, ցանկացած մեկը՝ ով ուզի, որտեղ ոչ ոքի չեն ստուգում մետաղորսիչ սարքերով։ Երեկ մի քաղաքացիական գործի առիթով գտնվում էի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի շենքում։ Մեծ եղավ զարմանքս, երբ միջանցքում տեսա «Մակարովի» հետ խաղացող երիտասարդի։ Իհարկե, նա հետո դուրս եկավ շենքից (հարեւանությամբ՝ Կենտրոնի ՆԳ բաժինն է) եւ հեռացավ… Բայց տպավորվեց։ Այսպես կարող են մտնել հասարակ դատերին ու… որովհետեւ անվտանգության մասին ոչ ոք չի մտածում։ Որովհետեւ շարքային քաղաքացին հատուկ գոյական չէ։ Որովհետեւ շարքային քաղաքացու դատը հատուկ դատ չէ։ Ո՞վ կարող է երաշխավորել, որ վաղը որեւէ դատարանում կրակոց չի լինի։ Եվ եթե անվտանգության միջոցառումներն արվում են առանձին դատավարությունների համար, ժամանակը չէ՞, որ այն չանձնավորվի, որ հանցագործները կամ հանցագործությունները չտեսակավորվեն հատուկի եւ հասարակի։

Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

ԹԱՂԱՊԵՏԱԿԱՆ ԿՐՔԵՐ. ՆԱԽԱԴԵՊ ՆՈՐ ՆՈՐՔՈՒՄ

yntrutyun

Նոր նորքեցիներն ընտրեցին իրենց թաղապետին։ Թեեւ ընտրացուցակներում առկա 90 հազար 541 ընտրողներից «ընտրական ակտիվություն» ցուցաբերեցին 27 հազար 483 մասիվցիներ։ Ձայները բաշխվեցին այսպես (ըստ մեր ունեցած նախնական տվյալների). Բախշյան Էդիկ- 6.818 (24,8 %), Մինասյան Մկրտիչ- 10.239 (37,3 %) եւ Պետրոսյան Դավիթ- 9.457 (34 %)։ Թաղապետի երկու այլ թեկնածուներ միասին հավաքել էին 3,5 % ձայն։ Երեկ Դ. Պետրոսյանի ընտրազանգվածը հանրահավաք կազմակերպեց թաղապետարանի շենքի դիմաց եւ հասկանալի է՝ խախտումների հետ կապված հարցով։ Սակայն, ինչպես հավատացնում են 40 հանձնաժողովների առանձին անդամներ, խախտումներ չեն եղել։ Խոսվում է որոշ տեղամասերում «հովհարային» անջատումների մասին…

ՖՐԱՆՍԻԱՅԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԱԾՆԵՐԸ

armen khachatryan

ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը Ֆրանսիա էր մեկնել առանց զրահապատ BMW-ի։ Լավ է, որ մեքենան հետը չէր տարել. պատկերացնո՞ւմ եք, թե նրբաճաշակ ֆրանսիացիք որքան կհիասթափվեին այսքան զգուշավոր խոսնակից։ Ֆրանսիա կատարած այցի կապակցությամբ Արմեն Խաչատրյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, որին չմասնակցեցի, քանի որ ներկայացել էի առանց փաստաթղթի։ Բայց գործընկերներիս ձայնագրություններից կարողացա պարզել, որ խորհրդարանական պատվիրակությունը հաջողությամբ է կատարել իր առաքելությունը։

ԱԶԱՏՈՒՄ

anahit baxshyan

Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Սիլվա Խրիմյանին ազատել են զբաղեցրած պաշտոնից։ Այդ պաշտոնին է նշանակվել Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031