1992-95 թթ. էներգակիրների ներկրման, էներգետիկ համակարգին ուղղված վարկերի արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովի անդամ, պատգամավոր Ալեքսան Կարապետյանը հայտնեց, որ խախտումներ են հայտնաբերվել «Դվին» կոնցեռնի աշխատանքներում, «Հայէներգոյում», պետռեսուրսների նախարարությունում, Հրազդանի 5-րդ էներգաբլոկի աշխատանքներում։ Ըստ նրա՝ մոտ 1600 վագոն մազութի պայմանագրեր են ստորագրվել, միլիոնավոր դոլարներ են փոխանցվել Ռուսաստան՝ Հայաստան մազութ բերելու նպատակով, սակայն ոչ գումարները կան, ոչ մազութը։
Ե՛Վ ՍՈՎՈՐՈՒՄ Է, Ե՛Վ ԱՇԽԱՏՈՒՄ
«Յուրաքանչյուրին կատարած աշխատանքով է պետք գնահատել. ես ընդունում եմ, որ ներկա շրջանում իմ աշխատանքը կարելի է համարել բավարար, քանի որ ես ե՛ւ սովորում եմ, ե՛ւ աշխատում։ Իսկ նախագահն ունի համապատասխան փորձ եւ այստեղ կարելի է գնահատել լավ»,- ասաց վարչապետ Արամ Սարգսյանը լրագրողներին։
Կարդացեք նաև
ՀԱՅԵՐՆ ՈՒ ԴՈՒՄԱՆ
Վերստին Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր է ընտրվել նախկին ԽՍՀՄ վարչապետ Նիկոլայ Ռիժկովը։ Այս ընտրությունը հայերի համար հետաքրքիր է այնքանով, որ վերջինս Ռուսաստանի Պետդումայում հայ-ռուսական բարեկամական խմբի նախագահն է։ Նրա ընտրվելու լուրը հավաստել է նրա օգնական Վյաչեսլավ Տիտյակինը։ Իսկ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից պատգամավոր է դարձել Ժիրինովսկու մերձավոր Ա. Եղիազարյանը։
ՄԻՆՉԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ… ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ
Արմեն Տեր-Սահակյանի եւ նրա խմբի անդամների դատավարության ընդմիջումից լավագույնս օգտվեցին փաստաբաններ, այս գործում, խմբի անդամ Գեւորգ Դարբինյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Արգիշտի Կիվիրյանը, որոնք օրերս կազմեցին գեղեցիկ ամուսնական զույգ, ինչի առիթով էլ մեզ մնում է շնորհավորել նրանց։