Երեկ Ռոբերտ Քոչարյանը շուրջ երկու ժամանոց հանդիպում է ունեցել ՀԺԿ քաղաքական խորհրդի անդամների հետ։ Վերջիններս նախագահին իրենց մտահոգությունն են հայտնել, որ ազգային հեռուստատեսությունը պիտի շատ զգույշ լինի իր հաղորդումներում, հատկապես՝ անձերի առնչությամբ կրքեր չբորբոքի եւ անվստահությունը չխորացնի, որ ՀԺԿ-ականներն անթույլատրելի են համարել։ Իսկ նախագահը հիմնականում համաձայնել է այս հարցադրումներին։
ԴԱՐԻ ԱՆԱՎԱՐՏ ԿԱՌՈՒՅՑԸ
Ըստ ամենայնի, 2000 թվականին Դավթաշենի կամրջին գումար չի հատկացվի, քանի որ Երեւանի բյուջեով կապիտալ շինարարության համար գումարներ սահմանված չեն։
Կարդացեք նաև
ԾԵԾՈՒՄ ԵՆ, ՈՐ ԻՐ «ՎՐԱ՞ ՎԵՐՑՆԻ», ԹԵ…
Երեկ դարձյալ բողոքի ցույցի էին դուրս եկել Արմավիրի մարզի Այգեկ գյուղի բնակիչները եւ հոկտեմբերի 27-ի դեպքերի առնչությամբ ձերբակալված ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանի հարազատները։ Մուշեղ Մովսիսյանի մայրը՝ Գյուլնազ Ավոյանը, երեկ ցույցի ժամանակ հայտարարել է, որ Երեւանի թիվ 1 քննչական մեկուսարանում ահավոր ծեծի են ենթարկել Մուշեղ Մովսիսյանին, որի վիճակն այժմ ծանր է։
Ի դեպ, երեկ նաեւ տեղեկացանք, որ նախորդ ցույցի բողոքները հաշվի առնելով, Մուշեղ Մովսիսյանի եղբայրներից մեկին՝ Մուրադ Մովսիսյանին, հնարավորություն է ընձեռվել տեսակցելու եղբորը։
СЛАБО?
Ըստ Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի՝ Երեւանի ճարտարապետական վերահսկողության վարչության պետ Սարիբեկյանը, ցանկանալով հպարտանալ իրենց կատարած լայնամասշտաբ աշխատանքներով, ցույց է տվել մի մեծ տրցակ դիմումներ։ Դրանց մեջ պրն Պողոսյանը նկատել է դիմում, որի ողջ բովանդակությունը եղել է այն, թե այսինչ վայրում «գազի մայրուղու» վրա «բուդկաներ» կան։ Հետեւում է մակագրություն. «Գազի մայրուղին տեղափոխել»։