1989-ի մարտի 26-ին հատուկ դրության պայմաններում ԽՍՀՄ Գերագույն Սովետի պատգամավորների ընտրության օրը ԱԻՄ-ը ցույց էր անցկացրել, որի կազմակերպիչների հետ միասին ձերբակալվել էին նաեւ ՀՈՒԴ-ի մի քանի ներկայացուցիչներ։ Նրանց համար սահմանվել էր մեկ ամսվա ազատազրկում, սակայն ուսանողներից մեկին՝ Նաիրի Հունանյանին, երկու օր անց ազատ էին արձակել եւ տեղափոխել հիվանդանոց այն պատճառաբանությամբ, թե նա ստամոքսի խոց ունի։ Մյուսները շարունակել էին պատիժը կրել։ Նրանցից մեկն արդեն այն ժամանակ էր վստահ, թե Նաիրին ոչ մի խոց էլ իրականում չուներ։
Կարդացեք էջ 3։
ԲՌՆԱՐԱՐՔՆԵՐՈՎ ՈՒՂՂՈՐԴՎԱԾ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ
Ալեքսան Հարությունյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Ռուբեն Սահակյանն «Առավոտին» ասաց, թե Նաիրի Հունանյանը խոշտանգված է. «Ինձ իմ պաշտպանյալն ասել է, որ առերեսման ժամանակ Հունանյանը ոտքը քարշ էր տալիս։ Նա հազիվ էր գրում եւ երեսի մի կողմին վնասվածք կար։ Նրանց առերեսումը նկարահանվել է եւ երբ Նաիրի Հունանյանը փորձել է դեմքը թեքել՝ քննիչները նրան հրահանգել են՝ «Էն կողմ նայի»։ Այդ բառերը չեն արձանագրվել»։ Ռուբեն Սահակյանը դրական պատասխանեց մեր հարցին, թե արդյոք Ալեքսան Հարությունյանի դեմ ցուցմունքները Նաիրի Հունանյանը տվել է արդեն խոշտանգումից հետո։
Կարդացեք նաև
Կարդացեք էջ 3։
ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐ ԲՈԼՈՐ ՏԻՊԵՐԻ, ՄԻԱՑԵ՛Ք
«Հայաստանին սպառնացող հետագա Մեծ Աղետը կասեցնելու, Հայաստանը խորացող ճգնաժամից դուրս բերելու ուղիները միասնականորեն գտնելու նպատակով» Հայաստանի մտավորականների Արտակարգ հավաքի նախաձեռնող խումբը 2000 թվականի հունվարի 21-ին ՀՀ-ի բոլոր մտավորականներին հրավիրում է մասնակցել մտավորականների Արտակարգ հավաքին։ Սակայն մտավորականները շերտավորված են եւ անհամերաշխ։
Մանրամասները՝ էջ 2։