Արդարադատության նախարարությունում գրանցվեց «Հակաստվեր» հասարակական կազմակերպությունը, որի անդամները (լրագրողներ, իրավաբաններ, տնտեսագետներ), ինչպես խոստանում են իրենց կանոնադրության մեջ, պետք է պայքարեն ստվերային երեւույթների, մասնավորապես, կաշառակերության, կաշառատվության, պետական դիրքը չարաշահելու դեմ։ Կազմակերպության հիմնադիրը կրկին լրագրող է. Վագա Ամիրխանյանը «PA» թերթից։
ՎԱՏ ԼՈՒՐ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը 2,5 ամիս հետո քննության դրեց ԱԺ իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ Կարեն Մելքոնյանի հայցն ընդդեմ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի, կապված դատավորների «ընդունելության» քննություններին 100 (առավելագույն) միավոր ստանալու եւ պիտանիության ցուցակում հայցվորի չընդգրկվելու հետ։ Դատավոր (առավելագույն ցածր միավոր հավաքած) Ռ. Ներսիսյանը մերժեց հայցը։ Այդ կապակցությամբ իրավաբանության դոկտոր Վլ. Նազարյանն ասաց. «Մինչեւ հիմա ես կարծում էի դատավորները լինում են երկու տեսակ. վատ եւ շատ վատ։ Բայց պարզվեց 3-րդ տեսակն էլ կա. խայտառակող»։