Նախագահի խորհրդական Ալեքսան Հարությունյանը ձերբակալվել է սեփական ցանկությամբ։
ԱԺՄ վարչության անդամ Դավիթ Վարդանյանն այս առնչությամբ «Ազատություն» ռ/կ-ին ասել է. «Իհարկե, նախաքննությունն ավելի լավ կիմանա, բայց այսպիսի քաղաքական պայմաններում այդպիսի քայլ ձեռնարկելը, գտնում եմ, որ ինչ-որ տեղ հնարավոր է եւ քաղաքական ենթատեքստ ունենա»։
ԿԱԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓՈԽԱՐԵՆ
Կարդացեք նաև
Հավաստի աղբյուրներն «Առավոտին» տեղեկացրին, որ Հրանտ Պապիկյանի եւ Վազգեն Սարգսյանի շուրջ 3 ժամանոց հանդիպումից հետո վերջինս դիմել էր ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանին, որ ձերբակալեն Պապիկյանին։ Պարզվում է սակայն, որ դրա փոխարեն վերջինս 12 օր անցկացրել է ՄՀՕՋ-ի զորամասում։
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿԱՆՉՎԵԼ
Նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանից «Առավոտը» փորձեց ճշտել՝ Ալեքսան Հարությունյանի ձերբակալումից հետո նախագահի աշխատակազմի այլ աշխատակիցներին կամ անձամբ հանրապետության նախագահին դատախազություն կանչե՞լ են, թե՞ ոչ։ Պրն Գաբրիելյանի հավաստմամբ՝ հանրապետության նախագահը դատախազություն չի կանչվել, իսկ աշխատակազմի այլ աշխատակիցների դատախազություն կանչվելու մասին պրն Գաբրիելյանը որեւէ տեղեկություն չունի։
ՌՈՒԲԵՆՆԵՐԸ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ
Երեկ վատացել է ԱԺ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի առողջական վիճակը եւ նրան տեղափոխել են հիվանդանոց։ Ներկայումս պարոն Գեւորգյանը բուժվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի էնդոկրինային բաժանմունքում։ Հիվանդանոցում է նաեւ ԱԺ պատգամավոր, դաշնակցական Ռուբեն Հակոբյանը։ «Առավոտը» երկուսին էլ ցանկանում է շուտափույթ ապաքինում։