Հակառակ տարբեր լրատվամիջոցների ու նաեւ «Առավոտի» հաղորդման՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առայժմ չի ընդունել իր արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Ալեքսան Հարությունյանի հրաժարականը։
Նրա հետ հարցազրույցը, որում բացառապես իր գործունեության ոլորտին առնչվող խնդիրների էինք անդրադարձել, անցկացրել էինք դեկտեմբերի 10-ին։ «Հայաստանի արտաքին քաղաքականությունն անկախությունից ի վեր ընթանում է փաստորեն ճշգրտումների եւ հստակեցումների ճանապարհով։ Եվ այժմ մի այնպիսի փուլ է, երբ ոչ սկզբում ենք, ոչ վերջում՝ ուղղակի ճանապարհի մի հատվածում ենք»,- ասաց Ալեքսան Հարությունյանը։ Զրույցի գրավոր շարադրանքը չհասցրինք համաձայնեցնել։
Կարդացեք էջ 3։
ԶԱԶՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՈՒՂԻՂ ՃԱՆԱՊԱՐՀ
Կարդացեք նաև
«Առավոտի» տեղեկություններով, Սամվել Բաբայանը օրեր առաջ լրատվամիջոցներից մեկին տրված հարցազրույցում հայտարարել էր. «Միայն ես չեմ, որ ծանոթանալով նրա (Արկադի Ղուկասյանի- խմբ.) հայտարարություններին եւ մամուլի ասուլիսների նյութերին, տպավորություն ունեմ, որ խոսում է ոչ թե երկրի նախագահը, այլ հոգեբույժին դիմելու կարիք ունեցող մարդ։ Նման զգացողություն միայն ես չէ, որ ունեմ»։
ԼԱՐՎԱԾ ՎԻՃԱԿ
ԼՂՀ նախագահի եւ ԱԺ նստավայրի շուրջ վերջին օրերին ոստիկանական ուժեղացված հսկողություն է սահմանվել։ Ստեփանակերտի կենտրոնական հրապարակի մատույցներում կանգնած են ռազմական ոստիկանության տարբերանշաններով մեքենաները։ ԼՂՀ ԱԺ 13 պատգամավորները խորհրդարանի խոսնակին են դիմել արտահերթ նստաշրջան հրավիրելու առաջարկությամբ։ Ըստ որոշ տեղեկությունների, նրանք այդ նստաշրջանում մտադիր են քննարկել Արկադի Ղուկասյանի պաշտոնանկության հարցը։