ԼՂՀ պաշտպանության բանակի հրամկազմը երկրում կայունություն ապահովելու նպատակով պահանջում է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի եւ ԼՂՀ ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի հրաժարականները։ Հայտարարության տակ ստորագրել են հրամանատարի տեղակալներ գնդապետ Հակոբյանն ու փոխգնդապետ Ծատուրյանը, խառը հրետանային գնդի հրամանատար, մայոր Սաֆարյանը, 6-րդ պաշտպանական շրջանի հրամանատար, փոխգնդապետ Առուշանյանը, ուսումնամոտոհրաձգային գնդի հրամանատար, գնդապետ Ավետիսյանը, 5-րդ պաշտպանական շրջանի հրամանատար, փոխգնդապետ Դանիելյանը, զենիթահրթիռային գնդի հրամանատարի պաշտոնակատար, մայոր Գասպարյանը, 7-րդ պաշտպանական շրջանի հրամանատարի պաշտոնակատար, մայոր Ղուկասյանը, զինվորական ուսումնարանի հրամանատար, գնդապետ Մեհրաբյանը, առանձին տանկային գնդի հրամանատար, փոխգնդապետ Ավշարյանը, 2-րդ պաշտպանական շրջանի հրամանատար, գնդապետ Թովմասյանը, 4-րդ պաշտպանական շրջանի հրամանատար, գնդապետ Բալայանը, առանձին հրետանային բրիգադի հրամանատար, մայոր Գրիգորյանը, 1-ին պաշտպանական շրջանի հրամանատար, մայոր Աղաջանյանը, 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատար, գնդապետ Մնացականյանը, կենտրոնական պաշտպանական շրջանի հրամանատար, գնդապետ Կարապետյանը, 3-րդ պաշտպանական շրջանի հրամանատար, գնդապետ Սողոմոնյանը։
Լ. Ա.