Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞Ր ԴԻՄՈՒՄԻ ՀԱՄԱՁԱՅՆ

Դեկտեմբեր 16,1999 00:00
Aleqsan Harutyunyan

Հանրապետության նախագահին հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահի խորհրդական Ալեքսան Հարությունյանը։ Նրա խնդրանքը նախագահը հարգել է։

Կարդացեք էջ 2:

ԻՐԵՆՔ ՔԸԽ ԵՆ, ՄԵՆՔ՝ ՊՈՒՊՈՒՇ

evraxorhurd

Օրերս նշել էինք, որ Եվրախորհրդի դիտորդական առաքելությունը խիստ քննադատաբար է անդրադարձել Ադրբեջանում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, նշելով, որ արձանագրված խախտումները կարող են ազդել արդյունքների վրա։ Դրան հակառակ, մի քանի օր առաջ Եվրախորհուրդը քննարկել է Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների վերաբերյալ Եվրախորհրդի դիտորդական պատվիրակության ներկայացրած փաստաթուղթը եւ հաստատել խմբի դրական դիրքորոշումը։ Քննարկմանը Ստրասբուրգում մասնակցել է նաեւ Հայաստանի պատվիրակը՝ Շենգավիթի թաղապետ Մարտին Սարգսյանը։

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՆՈՐ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Garegin b

Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը պատրաստվում է եկող տարվա հոկտեմբերից գործածության մեջ դնել նոր կանոնադրությունը՝ Սահմանադրությունը։ Կաթողիկոսական ընտրությունների ընթացքում պարզ դարձավ, որ ոչ բոլոր հոգեւոր հայրերն են կողմ այդ Սահմանադրությանը։

Կաթողիկոսի ասուլիսի մասին կարդացեք 3-րդ էջում։

ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

vardan oskanyan

Ըստ որոշ լուրերի, ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր այցելելու է Թուրքիայի արտգործնախարարություն, ուր հանդիպելու է նախարար Իսմայիլ Ջեմի հետ։ Քննարկելիք հարցերի մասին տեղեկություններ սպասենք նախարարի ասուլիսից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031