Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Դեկտեմբեր 15,1999 00:00
samvel babayan

ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը նշել էր, թե Սամվել Բաբայանին չի նշանակել պաշտպանության նախարար, քանի որ բանակից բացի այլ հարցերով զբաղվելու համար նա ոչ համապատասխան կրթություն ունի, ոչ ինտելեկտ, ոչ էլ փորձ։ «Պաշտպանության նախարարի պաշտոնում իմ նշանակումը չի կայացել, քանի որ ինքս եմ հրաժարվել՝ ելնելով սկզբունքային նկատառումներից,- «Ազատություն» ռ/կ-ին այս առնչությամբ ասել է Սամվել Բաբայանը։- Իմ կողմից ղեկավարվող բանակի մարտունակությանը հակառակորդը ոչ թե խոսքով, այլ իրական գործով է ծանոթ։ Ինչպե՞ս կարող էի առանց թվարկված այդ հատկանիշների հասնել այդ ամենին ու ղեկավարել նման բարձր ինտելեկտի տեր մարդկանց»։

Այնուամենայնիվ, Սամվել Բաբայանը համապատասխան կրթություն չունի, քանզի մեծացել է բանվորի ընտանիքում եւ ստիպված է եղել աշխատել՝ «ընտանիքի նյութական կարիքները հոգալու համար»։ Սակայն վստահ է, որ գոնե ինտելեկտ ու փորձ ունի։

ՎԱՏ ԼՈՒՐ

Hrant Margaryan

Բենզինի շշերով տանկերի դեմ ելնելու ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Հրանտ Մարգարյանի կոչերը նրա կուսակիցները «գեղարվեստական միտք» ու «պատկերավոր արտահայտություն» անվանեցին։ Իսկ ահա թե զինվորականների խիստ սուր արձագանքից հետո այս առթիվ «Ազատություն» ռ/կ-ին բառացիորեն ինչ էր ասել ինքը՝ Հրանտ Մարգարյանը. «Շշերի պարագան, եթե դրա մեջ իրենք տեսնում են, որ եթե պիտի բռնություն ստեղծվի էս երկրում՝ չպետք է պայքարենք այդ բռնության դեմ՝ շատ են սխալվում»։

Ասվածի գեղարվեստական արժանիքների գնահատումը թողնում ենք ընթերցողներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031