Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐԴԵԿՈՐՈՒՅՍ ԾՆՈՂՆԵՐԸ ՄԻԱՅՆ ԱՌԻ՞Թ ԵՆ…

Դեկտեմբեր 15,1999 00:00
zindat

Նախկինում նախագահի աշխատակազմը ձեռնպահ էր մնում դատախազությունում քննվող գործերի ընթացքին որեւէ կերպ միջամտելուց։ Զինվորական դատախազության ներկայացուցիչները համաձայնեցին այն դիտարկմանը, թե լրագրողների ներկայությամբ նախագահի աշխատակազմի ղեկավարի մոտ զոհված զինծառայողների ծնողների ընդունելությունները որոշակիորեն առնչվում են հոկտեմբերի 27-ի դեպքերի քննությանը։ Այսպիսով փորձ է արվում ստվեր նետել հանցագործությունների բացահայտման առումով զինվորական դատախազության կարողությունների վրա։ «Եվ ոչ միայն դա՝ ես ուրիշ միտում էլ եմ տեսնում, Գագիկ Ջհանգիրյանին վարկաբեկելը, նրա կատարած հսկայական աշխատանքի վրա ցեխ շպրտելն է»,- ասաց Հովհաննես Պալյանը, որ 1992-ից զինդատախազի տեղակալ է։

Կարդացեք էջ 3։

ՄԻՆՉԵՎ ՋՐԵՐԸ ՊԱՐԶՎԵՆ

eahk

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի, խորհրդարանի այլ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները հայտարարել են, թե Հայաստանի ներքաղաքական իրավիճակը հաշվի առնելով կարիք կա 3-4 ամսով հետաձգել ԼՂՀ հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացի սկիզբը։

ԼՈՒՐԵՐԸ ԿԵՂԾ ԷԻՆ

Aleqsan Harutyunyan

Երեկ երեկոյան լուրեր տարածվեցին, թե ձերբակալվել է նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Ալեքսան Հարությունյանը։ Սակայն պարզվեց, թե նա ընդամենը տեւական ժամանակահատված հարցաքննվել է զինվորական դատախազությունում։

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԹՌՉՈՒՆԻՉԱԿԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

trchunich

«Էդ մարզի վրա մի հատ անուն դրեցին, որը մարդ անհարմար է զգում արտասանել։ Էդ անունը նաեւ ձկան տեսակի անունն է, ժամանակին ես ասացի՝ եկեք, սիգ, կողակ դնենք, քան թե էդ անունը տանք»։ ՀԿԿ անդամ Խորեն Թռչունի Սարգսյանը երեք ու կես ամիս Գեղարքունիքի մարզի փոխմարզպետն էր։ Հիմա Խորեն Թռչունիչը կրկին ԱԺ պատգամավոր է եւ փորձում է ներկայացնել գործադիր եւ օրենսդիր կառույցների փոխհարաբերությունները։ Խորեն Թռչունիչի հետ մեր հարցազրույցը կարդացեք վաղվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031