Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԱԼԱՆՔԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵՑ

Դեկտեմբեր 14,1999 00:00
kalanq

«ՀՀ երկաթուղի» հատուկ նշանակության պետական ձեռնարկության գլխավոր տնօրեն Վլադիմիր Ասրիյանցին մեղադրանք առաջադրվեց այս տարվա հուլիսի 10-ին։ Նա մեղադրվում էր տեղակալ Լեւոն Հակոբյանի հետ 1995 թ. Վահե Յաղուբյանից ստացած առանձնապես խոշոր չափերի՝ 15 հազար դոլար կաշառք ստանալու, վերջինիս օգտին գործողություններ կատարելու համար։ Գումարից 2000 դոլար էլ տրվել էր ՀՀ տրանսպորտի եւ հաղորդակցության նախարարության գիտատեխնիկական զարգացման վարչության պետ Կառլեն Սահակյանին։

Օրեր առաջ բավարարվեց գլխավոր դատախազության քննչական վարչության ՀԿԳ քննիչ Ա. Նադոյանի միջնորդությունը եւ Վլ. Ասրիյանցին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվեց մինչեւ 2000 թ. հունվարի 8-ը, «հաշվի առնելով Վլ. Ասրիյանցին վերագրվող արարքի վտանգավորության բնույթն ու աստիճանը, որ նա ազատության մեջ մնալով կարող է թաքցնել ու խուսափել քրեական պատասխանատվությունից»։ Վերաքննիչ բողոքը, որ ուղարկել էր քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանի Վլ. Ասրիյանցի պաշտպան Կ. Գրիգորյանը, մերժվել է։ Պաշտպանը նշել էր, որ «դատական նիստին ներկա չի եղել մեղադրյալը» եւ, որ «քննիչի կողմից շարադրված շարժառիթներն ու հիմքերը կապ չունեն առաջադրված մեղադրանքին»։ Նշվում էր նաեւ այն մասին, որ մեղադրողը չի «առերեսվել» այն վկաների հետ, որոնք իր դեմ ցուցմունք են տվել։

Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031