«Ազատություն» ռ/կ-ին տրված հարցազրույցում ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը հերքել է, թե իբր Քոչարյանին փրկելու նպատակով իրենք զինուժի տեղաշարժ էին նախապատրաստում դեպի Հայաստան. «Ռազմական գործից գոնե մի փոքր հասկացող մարդը կիմանա, որ թրթուրավոր տեխնիկան, այս դեպքում՝ տանկը, գործնականում անհնար է սեփական ընթացքով նման հեռավորությամբ տեղաշարժելը, եթե, իհարկե, դրանք շարքից հանելու խնդիր չի դրված»։ Այուամենայնիվ, դեկտեմբերի 3-9-ը տանկերի տեղաշարժի մասին հրամանն այսպես է բացատրել. «Իրականում եղել է պաշտպանության բանակի սպառազինության բաժնի պետի կարգադրությունը՝ բանակի շտաբի պետի գիտությամբ, որը հետապնդել է մարտական տեխնիկան մի զորանոցից մյուսը տեղափոխելու նպատակ»։
ԳՆԱՑԵԼ ԷԻՆ ԱՂԴԱՄ
Դեկտեմբերի 12-ին Աղդամ է այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը։ Տեսնելով քաղաքի կամարակապ ճարտարապետական կոթողները, եռանախագահները դեռեւս որեւէ տպավորություն չեն հայտնել։ Մինչդեռ նախորդ օրը ՀՀ ԱԺ-ում նրանց են հայտնել հայաստանյան որոշ քաղաքական ուժերի տեսակետները, նշելով, որ եթե Արեւմուտքը տարածաշրջանային իր տնտեսական ծրագրերն իրականացնում է Հայաստանը շրջանցելով, ապա, շատ հնարավոր է, որ դրանք որեւէ հաջողություն չունենան։
Կարդացեք նաև
ՄԻԱՄԻՏ ՀԱՐՑ
Երեկ «Առավոտի» խմբագրություն զանգահարեց Երեւանի ավտոդողերի գործարանի արհկոմի նախագահ Հարություն Հարոյանը եւ հարցրեց. «Շաբաթ օրը Հայաստանի պետական հեռուստատեսությամբ հաղորդվեց, թե ավտոդողերի գործարանն աշխատում է։ Այդ ե՞րբ է աշխատում։ Այդ ինչպե՞ս է աշխատում, որ մենք չգիտենք»։