«Եթե որեւէ մեկն այսօր ընտրվել է պատգամավոր ՆԳ եւ ԱԱ մարմինների օգնությամբ՝ կխնդրեի, որ այդ պատգամավորն ասեր։ Չի՛ եղել այդպիսի դեպք»,- երեկ ասուլիսում «Առավոտի» հարցին ի պատասխան հայտարարեց Սերժ Սարգսյանը։ Ճիշտ կես տարի առաջ «Առավոտի» նույն թղթակցի հետեւյալ հարցին. «Անկեղծորեն կխոստովանե՞ք, թե այս 131-ի մեջ կա՞ն արդյոք պատգամավորներ, որոնք Ձեր ու ՆԳ եւ ԱԱ համակարգի շնորհիվ են ընտրվել», նա դրական էր պատասխանել. «Նայած թե աջակցություն ասելով ինչ նկատի ունեք։ Այո՛, այո՛։ Ես իմ կարծիքն ասել եմ։ Բայց այստեղ չկա որեւէ մեկը, որին ոստիկանությունն ուժով ընտրած լինի»։
Կարդացեք էջ 3։
Ե՛Վ ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ, Ե՛Վ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ
Կարդացեք նաև
«Միայն ես չեմ, որ ծանոթանալով Արկադի Ղուկասյանի մամուլի ասուլիսների նյութերին ու հայտարարություններին, տպավորություն ունեմ, որ երկրի նախագահի հետ չէ, որ գործ ունենք…»,- «Ազատություն» ռ/կ-ին տրված հարցազրույցում հայտարարել է ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը։ Իսկ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում 150 Սամվել Բաբայան կա, վերջինս հակադարձել է, թե իր նման 1,5 մլն եւ ավելի տղամարդիկ կգտնվեն. «Բայց հետաքրքիր է, վերոհիշյալ մտքերն արտահայտողի նման մարդ գոնե մեկը կգտնվի՞, թե՞ ոչ»։
ԿԱՄ ՍՀԱԹԸ ՕՐՀՆՎԻ, ԿԱՄ ՈՉ
«ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են։ Նույնը՝ Ռուսաստանի հետ, որի ռազմական բազաները Հայաստանում են, եւ դա մեր անվտանգության հիմնական երաշխիքն է։ Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններն այսօր շատ ավելի սրված են, քան երբեւիցե։ Որքան այդ հարաբերությունները սրվեն, մենք կանգնելու ենք ընտրության առաջ՝ կա՛մ Ռուսաստան, կա՛մ Ամերիկա»,- երեկ Մամուլի ազգային ակումբում լրագրողների հետ իր հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
Մանրամասները՝ էջ 2։