Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ՀԱՅԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿԻՑ ԵՎ ԿՈՐԵԼ

Դեկտեմբեր 11,1999 00:00
sd

Երեկ Սահմանադրական դատարանը քննության պիտի առներ 6 գործեր, որոնցից 3-ը հետաձգվեցին նախագահի ներկայացուցչի՝ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հարգելի… հիվանդության եւ դատարան չներկայանալու պատճառով։ Պատմական հնարավորությունը բաց թողնվեց նաեւ այն առումով, որ երեկ դեկտեմբերի 10-ն էր եւ խորհրդանշական կլիներ՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի օրը «Ազատազրկման դատապարտվածներին հետագա պատիժը կրելու համար հանձնման մասին» կոնվենցիայի քննարկումները։

«Հարկադիր բուժում անցկացնելու համար հոգեկան խանգարումներով տառապող անձանց հանձնման մասին» կոնվենցիան (ստորագրվել է 1997 թ. մարտի 28-ին, Մոսկվայում) չնայած հայերեն տարբերակում կորել էր 14-րդ հոդվածի 2-րդ մասն ամբողջությամբ, սակայն համապատասխանում էր գործող սահմանադրությանը։ Ձեւակերպումներն, ինչպես միշտ, աղավաղված էին։ «Դա (բովանդակությունը) չի կարելի նույնիսկ հակասահմանադրական անվանել, աբսուրդ է»,- ասաց ՍԴ նախագահ Գ. Հարությունյանը։ Տվյալ գործի «պաշտպանը» առողջապահության նախարար Հ. Նիկողոսյանն էր, որն իր առաջին խոսքը ՍԴ-ում նշանավորեց ներողություն խնդրելով վրիպակների համար եւ անկեղծանալով ասաց, որ փաստաթուղթը ՍԴ-ում ներկայացնելու համար… ստացել է ընդամենը մի քանի օր առաջ։ «Սփոփվեցինք», սակայն նախարարի այս խոսքից հետո միայն «հայերեն վրիպակները դեռ ժամանակ ունեն շտկվելու»։

Տեղեկացնեմ, որ կոնվենցիան ստորագրել էին ԱԳ նախարարը, առողջապահության փոխնախարարը, ֆինանսների, էկոնոմիկայի նախարարը, արդարադատության փոխնախարարը, ՀՀ նախագահը, որոնցից ոչ ոք, իրենց «համապատասխան» ծառայություններով չէին նկատել վրիպակները։

Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031